Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 19.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈՒԼԻՍ » 19 » Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումը:
11:21
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումը:

http://www.report.am/IMAGE/mam01.jpg«Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի արտգործնախարարնրը, քնարկումների վերջում մեծ ջանքեր են ներդրել՝  համատեղ հայտարարության համաձայնեցմանը: Ցավոք սրտի, Հայաստանի արտգործնախարարը իր բողոքն արտահայտելով մի շարք հարցերի վերաբերյալ, հնարավաորություն չի տվել՝ համատեղ հայտարարություն  ընդունելուն: Դրա հետ կապված, հայտարարությունն ընդունվել է երեք համանախագահ երկրների նախարարաների անունից»,- հայտարարել է Էլմար Մամեդյարովը:

Ինչպես հաղորդում է Armenia.Az,ը, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերով՝ հիմնական հարցը կայացել է նրանում, որպեսզի ընդունված հայտարարությունը հանդիսանա որպես նոր առաջընթաց քայլ: Դեռ Կանադայում՝ նախագահների մակարդակով հայտարարություն էր  ընդունվե:լ:  Նրանում տեղ էին գտել ղարաբաղյան հականարտության կարգավորման 6  սկզբունքները:


Է.Մամեդյարովը ընդգծել է, որ եթե Հայաստանը առաջին փուլում իր զորքերը դուրս բերի, ապա  նույն օրը՝ երկու երկրների միջև կբացվեն ենթակառուցվածքներն ու ճանապարհները: «Եթե Ադրբեջանի օկուպացված հողերը վերադարձվեն, ապա մենք պատրաստ ենք համագործակցել մեր հարևանների հետ, նրանց հետ քննարկել մի շարք հարցեր: Հայաստանը հարևան երկիր է մենք ցանկանում ենք նորմալ հարաբերություններ ստեղծել հարևան եդրկրների հետ: Ցավոք սրտի, այդ հարցը չի գտել իր լոուծումը, և չի կարելի ասել, որ մենք հասել ենք որևէ առաջընթացի»,- հայտարարել է Մամեդյարովը:


Միևնույն ժամանակ, Էլմար Մամեդյարովը կասկած է հայտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ Հայաստանի ձգտման կապակցությամբ:

«Անձամբ ես, այն կարծիքին եմ, որ Հայաստանը չի ուզում հասնել որևէ առաջընթացի, որպեսզի  խաղաղություն ու կայունություն լինի: Բանակցությունները շատ ծանր են ընթանում»,- հայտարարել է Էլմար Մամեդյարովը Ղազախստանում՝ ադրբեջանցի լրագրողներին:

Նշենք, որ հուլիսի 17-ին՝ Ալմաթիում ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահ երկրների ԱԳՆ ղեկավարները հանդեդս են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ նշել են, որ կողմերը՝ հակամարտության կարգավորման հարցում պետք է գան համաձայնության՝ Հելսինկյան ակտում պարունակվող սկզբունքների հիման վրա:

Armenia.Az
Просмотров: 563 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: