Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 23.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈԿՏԵՄԲԵՐ » 9 » Հայաստան-Սլովակիա` 3:1. Գեղեցիկ հաղթանակ խմբի առաջատարի նկատմամբ (ՎԻԴԵՈ)
15:42
Հայաստան-Սլովակիա` 3:1. Գեղեցիկ հաղթանակ խմբի առաջատարի նկատմամբ (ՎԻԴԵՈ)
"Եվրո-2012", Ընտրական փուլ, 2-րդ խումբ

Երևան, "Հանրապետական" մարզադաշտ

Հայաստան-Սլովակիա` 2:1

Մրցավար` Դանիելե Օրսադո (Իտալիա)

Հայաստան. 1. Ռոման Բերեզովսկի, 5. Ռոբերտ Արզումանյան, 15. Հրայր Մկոյան, 4. Սարգիս Հովսեփյան (ա), 17. Արտակ Եդիգարյան, 2. Կառլեն Մկրտչյան, 16. Լևոն Պաչաջյան (13. Էդգար Մանուչարյան, 46), 8. Մարկոս Պիզելի (7. Արթուր Եդիգարյան, 72), 10. Գևորգ Ղազարյան, 18. Հենրիխ Մխիթարյան,  14. Յուրա Մովսիսյան:

Պահեստայիններ. 12. Գևորգ Կասպարով, 3. Արթուր Յուսպաշյան,  9. Հովհաննես Գոհարյան, 11. Հովհաննես Համբարձումյան, 6. Արարատ Առաքելյան:
Գլխավոր մարզիչ` Վարդան Մինասյան

Սլովակիա. 1. Յան Մուխա, 2. Պետեր Պեկարիկ, 3. Մարտին Շկրտել, 16. Կորնել Սալատա, 5. Ռադոսլավ Զաբավնիկ, 6. Միրոսլավ Կարխան, 14. Կամիլ Կոպունեկ, 7. Վլադիմիր Վայս (կտ.), 17. Մարեկ Համշիկ (ա), 11. Միրոսլավ Ստոխ, 9. Ստանիսլավ Շեստակ:

Պահեստայիններ. 12. Դուշան Պերնիս, 15. Թոմաշ Հուբոչան, 4. Մարիո Պեսալկա, 19. Ջուրայ Կուցկա, 18. Էրիկ Յենդրիշեկ, 22. Ֆիլիպ Ցեբո, 13. Ֆիլիպ Հոլոշկո:
Գլխավոր մարզիչ` Վլադիմիր Վայս

___________________________________

ՎԵԵԵԵԵԵԵԵԵԵՐՋ: Հաղ-թա-նաաաաաաաակ: Հայաստանի հավաքականը վերցրեց և սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց "Եվրո-2012"-ի ընտրական 2-րդ խմբի առաջատարներից մեկին` Սլովակիային, որը միակն է մեր խմբում, որը մասնակցել է աշխարհի 2010թ. առաջնությանը: Շնորհավորենք Հայաստանի հավաքականին գեղեցիկ հաղթանակի կապակցության: 

90+2' Մանուչարյանի հարվածից հետո Մուխան փրկեց Սլովակիային ևս մեկ գոլից:

90' Հինգ րոպե ավելացրեց մրցավարը:

89' ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ: ԱՅՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈ: Հենոոոոոոոոոոոոոոոոոոո: 3:1: Գևորգ Ղազարյանի հետ գնդակը խաղարկելուց հետո Մխիթարյանը գրավեց Մուխայի դարպասը: Սա արդեն հաղթանակ է: Վերջապես մենք էլ կարող ենք ցնծալ, ուրախանալ, հպարտանալ:

87' Մխիթարյանը մեն-մենակ էր դուրս գալիս, սակայն գցեցին նրան, բայց լռեց մրցավարը:

85' Ափսոոոոոոոոոոոս: Մխիթարյանի փոխանցումից հետո Մովսիսյանին մեկ ակնթարթ չհերիքեց դուբլի հեղինակ դառնալու համար:

84' Հենրիխ Մխիթարյանը լավ փոխանցում կատարեց Մովսիսյանին, որի հարվածն այս անգամ չստացվեց:

81' Պետք է 10 րոպե դիմանալ...

80' Վերջին փոփոխությունը հյուրերի կազմում. Զաբավնիկին փոխարինց Ֆիլիպ Ցեբոն:

79' Վնասվածք ունեցող Ռոբերտ Արզումանյանին փոխարինեց Արարատ Առաքելյանը:

78' Վլադիմիր Վայսի հարվածը բարձր էր:

76' Մինչ Արուզմանյանին օգնություն էին ցույց տալի սլովակները շատ վտանգավոր պահ ստեղծեցին, սակայն ամեն ինչ բարեհաջող ավարտվեց:

74' Արզումանյանը վնասվածք է ստացել և այժմ 10 հոգով ենք խաղում:

73' Ինչ պատահեց քիչ առաջ դժվար է նկարագրել. Մխիթարյանը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ և հարվածեց, սակայն գնդակը դիպչելով Մուխային բարձրացավ օդ և Հենոն արդեն գլխով պատրաստվում էր հարվածել անպաշտպան դարպասին, սակայն պաշտպանները թույլ չտվեցին: Շատ ափսոս:

72' Մարկոսին փոխարինեց Արթուր Եդիգարյանը: Ծափահարում են Մարկոսին, ով հիանալի խաղ ցուցադրեց:

71' Բարեբախտաբար Մովսիսյանը վերադառնում է:

70' Մուխան դուրս եկավ տեղից և քիչ էր մնում պոկեր Յուրա Մովսիսյանի ոտքը, սակայն մրցավարը լռում է, իսկ Յուրան գալարվում է ցավից:

68' Շեստակը դեղին քարտ ստացավ Մանուչարյանի առաջխաղացումն կասեցնելու համար:

66' Վտանգավոր հակագրոհ ստացվեց Հայաստանի մոտ, սակայն Մովսիսյանին չհաջողվեց փոխանցում կատարել լավ դիրքում գտնվող Մանուչարյանին: 

65' Բերեզովսկին բռունցքներով հեռացրեց մրցակցի վտանգավոր հարվածը:

64' Սլովակները շարունակում են պրովոկացիոն քայլերի դիմել. Շեստակն էր փորձում հարվածել Մկոյանին:

60' Մանուչարյանը աջ եզրից լավ փոխանցում կատարեց, սակայն Մուխան տիրեց գնդակին:

59' Բավական նյարդային և կոշտ պայքար է ընթանում, որի ավարտին դեռ մոտ կես ժամ ժամանակ կա:

56' Կրկնակի փոփոխություն հյուրերի կազմում. Կոպունեկին փոխարինեց Ջուրայ Կուցկան, Շտոխին` Ֆիլիպ Հոլոշկոն:

55' Ափսոոոոոոոոոոոս: Յուրա Մովսիսյանի հարվածից հետո Մուխան կրկին անհաջող հեռացրեց գնդակը, սակայն վրա հասած Մանուչարյանը չկարողավ գրավել անպաշտպան դարպասը. Էդգարի գլխով հարվածը բարձր էր:

53' Մխիթարյանը տուգանայինի իրավունք վաստակեց: Սպասենք...

52'
 Հայաստանը շարունակում է գրոհել: Պետք է ավելացնել:

50' ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ:2:1: Գևորգ Ղազարաաաաաաաաաան: Փոխարինման դուրս եկած Մանուչարյանը աջ եզրից ուժեղ հարված կատարեց, որից հետո Մուխան անհաջող ետ մղեց գնդակը և վրա հասած Գևորգ Ղազարյանը գրավեց դարպասը: 


48' Գևորգ Ղազարյանը տուգանայինից շեղ հարվածեց:

48' Պեկարիկը դեղին ստացավ, իսկ մենք` վտանգավոր տուգանային:

46' Մեկնարկեց 2-րդ խաղակեսը:

Էդգար Մանուչարյանը փոխարինեց Լևոն Պաչաջյանին: Վարդան Մինասյանը ուժեղացնում է հարձակման գիծը:

Ընդմիջում: Մրցավարը ոչինչ չավելացրեց: Հանգստանանք 15 րոպե:

45' Անկյունայինի խաղարկումից հետո Հայաստանը գնդակը հանձնեց մրցակցին:

44' Հրաշալի խաղ ցուցադրեց Յուրա Մովսիսյանը, ով բարդ իրավիճակում ներխուժեց տուգանային հրապարակ և վտանգավոր փոխանցում կատարեց, սակայն սլովակ պաշտպանները հեռացրին գնդակը:

42' Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո Պաչաջյանը չհասավ գնդակին, այլապես հիանալի դիրք էր դուրս գալիս:

40' Ընդունած գոլից հետո Հայաստանի ընտրանին մի փոքր ընկճված է, իսկ հյուրերն ակտիվացել են:

38' Բերեզովսկին ժամանակին դուրս եկավ տեղից և թույլ չտվեց, որ հյուրերը ևս մեկ անգամ գրավեց դարպասը:


37' ԳՈԼ: 1:1: Զաբավնիկ: Մեր պաշտպանությունում առաջացած խառնաշփոթից օգտվեց Զաբավնիկը, ով մոտ տարածությունից գրավեց Բերեզովսկու դարպասը: Ամեն ինչ սկսվում է նորից:


33' Կրտսեր Վլադիմիր Վայսը հեռվից պտտեցված հարված կատարեց, սակայն շեղ էր: 

30' Ռադոսլավ Զաբավնիկն աչքի ընկավ ոչ մարզական պահվածով. նրա նկատմամբ կանոնները խախտած Պաչաջյանը ձեռք մեկնեց, սակայն սլովակը կոպտորեն հրաժարվեց: Նյարդայնացած են հյուրերը...

29' Յուրա Մովսիսյանը հարվածեց մոտ 22 մետրից. Մուխան 2 փորձից տիրեց գնդակին: Յու-րա, Յու-րա. վանկարկում են ֆուտբոլասերները:

28' Մարկոսն այսօր փայլում է, բայց այս անգամ նրա հարվածը չստացվեց:

26' Կրկին վտանգավոր էր հյուրերի դարպասին, մեր ընտրանու կազմից հավանաբար Ռոբերտ Արզումանյանը էր գլխով մի փոքր շեղ հարվածեց:

26' Մխիթարյանը հիանալի հարված կատարեց, սակայն Մուխան մեծ դժվարությամբ գնդակը դուրս բերեց անկյունային:

25' Մարկոսը վտանգավոր դիրքում վաստակեց տուգանայինի իրավունք:

23' ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ: ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ: ԳՈԼ: ԳՈԼ: 1:0: Յուրաաաաաաաաաաաաաա Մովսիսյաաաաաաաաաաաաաաան: Մարկոսը մեն-մենակ դուրս բերեց Մովսիսյանին Մուխայի դեմ և հայ հարձակվողը գրավեց հյուրերի դարպասը: Ցնծում են հայ ֆուտբոլասերները:


20' Մարկոոոոոոոոոոոոոս: Հենոյի փոխանցումից հետո հարվածեց Մարկոսը մոտակա անկյունը, սակայն մի փոքր շեղ էր: 

19' Եվս մեկ դեղին: Այս անգամ զգուշացվեց Կառլեն Մկրտչյանը:

18' Դեղին քարտ: Շկրտելը զգուշացվեց Յուրա Մովսիսյանի նկատմամբ կոպիտ խաղալու համար:

14' Ամեն ինչ բարեհաջող ավարտվեց մեզ համար, երբ տուգանայինից հետևած փոխանցումից հետո սլովակ ֆուտբոլիստը գլխով բարձր հարվածեց:

13' Մրցավարը բավական վտանգավոր տուգանային նշանակեց Հայաստանի դարպասի մոտ:

12' Բավական վտանգավոր էր մեր դարպասի մոտ, սակայն Հովսեփյանը գնդակը դուրս բերեց անկյունային:

9' Կրկին լավ փոխանցում ընթացավ դեպի Յուրա Մովսիսյանը, սակայն այս անգամ մեր ընտրանու միակ "մաքուր" հարձակվողը չհասավ գնդակին:

8' Արտակ Եդիգարյանը շտապեց` հեռվից կատարելով բավական շեղ հարված:

7' Յուրա Մովսիսյանը հիանալի խաբսով առաջ անցավ պաշտպաններից, սակայն նրան գցեցին տուգանայինում, բայց մրցավարը ցույց տվեց, որ պետք է շարունակել խաղը:

5' Յուրա Մովսիսյանն էր մեն-մենակ դուրս գալու Մուխայի դեմ, բայց դարպասապահը մի փոքր արագ դուրս եկավ տեղից:

3' Վլադիմիր Վայսը որոշել է կանգնած հետևել խաղին:

2' Հայաստանի հավաքականը բավական ակտիվ է սկսել:

1' Գևորգ Ղազարյանը ձախ եզրից լավ փոխանցում կատարեց դարպասային հրապարակ, սակայն խաղընկերներից ոչ ոք տեղում չէր:

1' Հանդիպումը մեկնարկեց:

19:58 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հնչում է Հայաստանի օրհներգը:

Մեր հայրենիք, ազատ անկախ...
Որ ապրել է դարեդար
Յուր որդիքը արդ կանչում են
Ազատ անկախ Հայաստան:

Ահա' եղբայր, քեզ մի դրոշ,
Որ իմ ձեռքով գործեցի.
Գիշերները ես քուն չեղա
Արտասուքով լվացի:

Նայիր նրան' երեք գույնով
Նվիրական մեր նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան:

Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց, երանի' որ յուր ազգի
Ազատության կզոհվի


19:56 Հնչում է Սլովակիայի օրհներգը:

19:55 Թիմերը դուրս եկան խաղադաշտ:

19:54 Խաղին ներկա է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

19:47 Հայաստան-Իռլանդիա մրցավեճում մարզասերների թիվն ավելի շատ էր մարզադաշտում: Կրկին անձրև է:

19:40 
Անձրևը դադարեց "Հանրապետականում", սակայն ամպամած է և չի բացառվում, որ խաղն ընթանա անձրևի ներքո:

19:32 Բարև Ձեզ հարգելի ֆուտբոլասերներ: Մոտ կես ժամից "Հանրապետականում" կմեկնարկի Հայաստան-Սլովակիա հանդիպումը: Տրիբունաներում ազատ նստատեղերն առայժմ բավական շատ են: 





armsport.am

Просмотров: 657 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: