Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 25.9.2017
                                                                                                                                                                           

Главная » Статьи » Мои статьи

В категории материалов: 4
Показано материалов: 1-4
Страницы:

Сортировать по: ԱՄՍԱԹԻՎ · ԱՆՎԱՆՈՒՄ · ՎԱՐԿԱՆԻՇ · ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ · ԴԻՏԱՐԿՈՒՄ
Ֆրանսիայի նախագահ Նիկոլայ Սարկոզին մեկնել էր Թուրքիա 5-6 ժամանոց այցով,նախօրոք հայտարարված երկօրյա այցի փոխարեն:Պարզվում է .որ նա այցելել է ոչ որպես նախագահ,այլ որպես G-20-ի նախագահող:Այդ առումով Թուրքիայի վարչապետ Էրդողանը իր դժգոհությունն է հայտնել առ այն ,որ ինքը պաշտոնական այց է կատարել Ֆրանսիա,իսկ Սարկոզին նախագահ ընտրվելուց հետո այդ կարգավիճակով չի այցելել Թուրքիա: Ավելին Ելիսեյան Պալատը հարցազրույց է տվել թուրք լրագրող-վերլուծաբան Մահմուդ Ալի Բիրանդուին,որի հետ հանդուպումից չեն խորշում աշխարհիս քաղաքական գործիչները:
Սակայն Ելիսայան Պալատը թույլ է տվել ներկայացնել հարցերը միայն գրավոր,և գրավոր էլ պատասխանել է դրանց: Պատասխաների մեջ Սարկոզին եղել է շատ հակիրճ. Թուրքիայի իրական դերը ոչ թե ԵվրոՄիությունն է,այլ Մերձավոր Արևելքը, և Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ը` մեծ հաշվով օգուտ չի բերի ոչ ԵՄ-նը,և ոչ էլ Թուրքիային,վերջինս կապում է Արևմուտքն ու Արևելքը: Այդ բացառիկ դերը ոչ մի այլ պետություն չի կարող վերցնել իր վրա, և Ֆրանսիան պատրաստ է սերտորեն համագործակցել Թուրքիայի հետ Մերձավոր Արևելքում:
Թուրքերն էլ յուրահատուկ ձևով պատասխանեցին դրան: Անկարայի օդանավակայանում Սարկոզիին դիմավորեցին Թուրքիայի ԱԳՆ-ն գլխավոր խորհրդական Ֆերիդուն Սինիրօղլին և Անկարայի քաղաքապետ Մելիք Գեկչեկը:
Համատեղ քաղաքաական-դիվանագիտական շփումների ժամանակ էլ աչքի էր զարնում ֆրանսիական պատվիրակների նկատմամբ թուրքերի վերամբարձ պահվածքը: Թուրքիայի նախագահ Գյուլն էլ իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ քանիցս նախազգուշացումներ արեց վերջինիս.”Թուրք հասարակությունը վստահ է, որ Եվրոպական պետությունները ձեռնածություններ են անում ԵՄ-նը Թուրքիայի անդամակցության հարցում: Եթե ուղիղ խոսենք, ես ինքս էլ եմ հակված այդ մտքին: ԵՄ-ն երկերները միաձայն որոշում են ընդունել Եվրոմիությանը Թուրքիայի լիիրավ անդամակցության մասին բանակցություններ սկսել:Նրանք ինչ է չգիտեին ինչ են ստորագրում? Թուրքիայի նկատմամբ այդպիսի վերաբերմունքը հասթափեցրել է մեր հասարակությանը: Թուրքիան մեծ երկիր է:Ոչ ոք չի համարձակվի նրա հետ այդպիսի խաղեր խաղալ”:
Սարկոզին էլ "գրպանը չի մտել” պատասխանի համար.”Ես բացահայտ, ձեր դեմքին եմ ասում դա:Բայց կան և ուրիշները, որոնք չեն ուզում ձեր անդամակցությունը: Նրանք ձեզ այդ մասին չեն ասում: Մյուսներին ասում են մի բան,ձեզ այլ բան: Ձեր ադամակցությանը դեմ են ամբողջ ժողովուրդներ,դեմ են ֆրանսիացիք, դեմ են գերմանացիք: Եթե հանրաքվե անցկացնենք մեծամասնությունը Թուրքիայի անդամակցությանը դեմ կքվեարկեն: Այնուամենայնիվ ես դեմ չեմ բանակցային գործընթացի շարունակմանը”: Թուրք վարչապետն այս կապակցությամբ Թուրքական ԱՏՎ հեռուստաընկերության ուղիղ եթերում սուր արձագանք տվեց.
” Վերջապես Ֆրանսիան և Գերմանիան պետք է կողմնորոշվեն, ցանկանում են տեսնել Թուրքիային ԵՄ-ն կազմում, թե ոչ? Ես զգուշացրի Ֆրանսիայի նախագահին: Թող ելույթ ունենան հայտարարությամբ և բացեիբաց ասեն, որ չեն ուզում մեզ տեսնել ԵՄ-ում:Մենք կշարունակենք զարգացման մեր ուղին: Թուրքիան ավելի զարգացած երկիր է,քանց Եվրոմիության շատ երկրներ”:
Եվրոմիությանը անդամակցելու բանակցությունները ընթանում են 2005թ.-ի հոկտեմբերից: Նրանք սկսվել են ինտեգրացիոն փաստագրման 35 կետերով, սակայ այժմ բանակցային սեղանին են միայն 13 հարց:Որոշ տեղեկություններով, մոտ ժամանակներս դրանք կրճատվելու են մինչև 8-10-ը: 18 հարցերով բանակցությունները սառեցված են քաղաքական դրդապատճառներով, այդ թվում նաև Կիպրական հարցի կարգավորման նկատմամբ` Թուրքիայի դիրքորոշմամբ: Ոչ պաշտոնական նշվում է ևս մեկ խոչընդոտ`Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու մասին, Ցյուրիխում ստորագրված համաձայնագրերի վավերացման արգելափակումը Թուրքիայի խորհրդարանի կողմից:
Ի դեպ Փարիզն ունի նաև թևքում թաքցրած խաղաքարտ` 1915թ.-ի Հայոց Ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող, օրինագծի տեսքով: Ինչպես երևում է Wikileaks-ի հրապարակումներից, նա խոստացել է արգելակել օրինագծի առաջխաղացումը Սենատում:Սակայն 2012թ-ի նախագահական ընտրություների նախօրյակին Սարկոզիին անհրաժեշտ կլինեն Ֆրանսիայի հայկական կես միլիոնանոց համայնքի ձայները, այն դեպքում երբ նա կարող է և անտեսել 80 000-ոց թրքական համայնքի ձայները: Ի դեպ Շվեցարիայում Հայաստանի դեսպան հանրահռչակ Շառլ Ազնաուրը խոստացել է կոչ անել հայկական համայնքին նախագահական ընտրությունների ժամանակ չքվեարկել Սարկոզիի օգտին,եթե վերջինս խանգարի օրինագծի ընդունման գործընթացին:
Թուրքիան իհարկե հասկանում է, որ ԵՄ-ը քթից բռնած ֆռռացնում է իրեն: Բայց նա սպասումի մեջ է,և ինչպես հայտարարեց նախագահ Գյուլը `''աշխարհը Եվրոպայով չի վերջանում'': Բանն այն է,որ լինելով նախկին Օսմանյան կայսրություն, Թուրքիան նրբորեն զգում է Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում ստեղծվող իրավիճակը: Առավել ակնառու դա երևում է Լիբիայում տեղի ունեցող դրամատիկ իրադարձություների գնահատման մեջ: Եթե առաջ Անկարան ջերմորեն ողջունում էր Եգիպտոսում` Մուբարակի, Թունիսում`Բեն Ալիի իշխանություններից հեռացնելը, ապա Ֆրանսիայի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսում Լիբիայում ստեղծված իրավիճակը նախագահը Գյուլը գնահատեց որպես «շատ վտանգավոր զարգացումներով հղի»: Իսկ Թուրքիայի վարչապետ Էրդողանը չի սատարել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի` լիբիայի իշխանությունների նկատմամբ կիրառվելիք գործողորթյունները,զգուշացնելով որ դա առաջին հերթին կլինի հարված լիբիայի ժողովրդին,այլ ոչ թե Քադաֆիի իշխանությանը: Ավելին, ինչպես հաղորդում է Associated Press-ը Էրդողանը փաստել է,որ «համաշխարհային հասարակությունն ավելի մտահոգ է Լիբիայի նավթային պաշարների ճակատագրով, այլ ոչ թե ինչպես կդասավորվի այդ երկրի ժողովրդի ճակատագիրը»: Ինչպես տեսնում ենք լիբիական ցնցումների նկատմամբ Թուրքիան ցուցաբերում է նկատելի զսպվածություն: Իրադարձություններն այդ երկրում զարգանում են Արևմուտքի համար անսպասելի քաղաքացիական պատերազմի սցենարով,որը կարող է պառակտել այդ երկիրը: Այժմ Լիբիան պառակտված է տարածքային-գաղափարական ճամաբաժանով, որը ՄԱԿ-ի մարդու իրավունքների ժնևյան Խորհրդի Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերիյա Լոշչինինայի խոսքերով ,անխուսափելիորեն տանում է «ճգնաժամի հետագա թեժացման և քաղաքացիական պատերազմի սանձազերծման»:
Հարավը, կենտրոնը և արևմուտքը գտնվում են Քադաֆիի կողմնակիցների ձեռքում, չնայած որ իշխանությանը առայժմ համեմատաբար լոյալ տրամադրված յուրաքանչյուր քաղաքում կան ընդիմադիր ուժեր: «Գերմանական ալիքի» կարծիքով, ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման աչքաթող արեց Լիբիական խռովությունը, ինչպես նա աչքաթող էր արել արաբական մյուս երկրների ալեկոծումները: Այդ պատճառով էլ ԱՄՆ-ի ու Եվրոպակի թույլ ազդակները, որոնք իրականում ոչ մի կոնկրետ ազդեցություն չունեն Լիբիայում տեղի ունեցող գործընթացների վրա, և ավելի են բորբոքում ընդիմության նախաձեռնությունը, արտացոլում են նրանց փաստացի անկարողությունը: Բայց Անկարան այդ առումով ունի իր տարբերակը: Նա տեսնում է որ վտանգված է վերջին տարներին Մերձավոր Արևելքում կազմավորված բազմաբևեռ համակարգը, որը բացի Թուրքիայից իր մեջ ներառում էր տարածքային ազդեցության ևս երկու բևեռ` Սաուդյան Արաբիան և Իրանը:
Ճիշտ է Թեհրանը, չնայած Արևմուտքի անհավատալի ճնշումներին, պահպանել է իր տարածաշրջանային դիրքերի ամրապնդման գործում, այսպես կոչված «փափուկ ուժի» կիրառման հնարավորությունը` ի հաշիվ շիհիտ մահմեդական «խաղաքարտի» խաղարկման: Բահրեյի և Իրաքի իրադարձությունները` դրան վառ ապացույց: Այդ պատճառով էլ Երկրի այս տարածաշրջանի աշխարաքախաքական զարգացումները բնութագրվում են բացարձակ անկախատեսելիությամբ, և Թուրքիան ստիպված է ընթացքից շարադրելու իր նոր արտաքին քաղաքականության ուրվագիծը: Ոչ ոք այժմ չգիտե, թե Մերձավոր Արևելքում որտեղով է անցնում ռազմաճակատի հիմնական գիծը`Լիբիայում, Բահրեյում թե Եմենում,և որտեղ,որ թևում կիրականացվի «գլախավոր գրոհը», և երբ կսկսեն նորից եռալ կրքերը ` կարծես թե արդեն հանդարտված Եգիպտոսում ու Թունիսում:




Հիկսոս
Мои статьи | Просмотров: 260 | Добавил: hayruni88 | Дата: 01.03.2011 | Комментарии (0)

Տեղեկատվական պատերազմ տերմինն առաջին անգամ օգտագործել է ամերիկացի գիտնական Թոմաս Ռոնը`1976-ին «Բոինգ» ընկերության համար պատրաստած «Զենքերի համակարգեր եւ տեղեկատվական պատերազմ» զեկույցում: Ըստ Ռոնի, տեղեկատվությունը զինված ուժերի եւ ինքնապաշտպանության ամենաթույլ հանգույցն է: Թոմաս Ռոնի զեկույցից հետո տեղեկատվական պատերազմ եզրը հայտնվեց ԶԼՄ-ների եւ ռազմական տեսաբանների ուշադրության կենտրոնում:

Այն մասին, թե երբ հայաստանյան ԶԼՄ-ները սկսեցին օգտագործել այս եզրը` հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին խոսելիս, փորձեցինք պարզել տեղեկատվական անվտանգության մասնագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանից:

- Հայ-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը սկսվել է շատ վաղուց, երբ ձեւավորվել է ադրբեջանական ազգը: Իսկ հիմնական պայքարն ընթացավ 1988-ից, երբ Արցախյան կոնֆլիկտը ներկայացնելու խնդիր կար: Սկզբում պետությունները չէին մասնակցում այս պայքարին: Միջազգային հանրությունը հիմնականում հայերի կողմից էր, ինչի համար առիթ էին հանդիսանում Բաքվի, Սումգայիթի ջարդերն ու Պոլսո օպերացիան: Այնուհետեւ Ադրբեջանը հասկացավ, որ ինքը խնդիր ունի, շատ ակտիվ մտավ այս ոլորտի մեջ, որտեղ նրան սատարեց Թուրքիան` տրամադրելով մասնագիտական ռեսուրսներ: Հակառակ կողմն ավելի շուտ սկսեց զբաղվել տեղեկատվական պատերազմների ոլորտի մարդկանց կրթելու, արտասահմանում վերապատրաստելու գործով:

-Ադրբեջանական կողմի նախապատրաստությունն ի՞նչ արդյունք է տալիս:

- Ինչպես գիտեք, Ալիեւի հիմնադրամը բավական մեծ գումարներ է ծախսում տեղեկատվական հակամարտության համար: Վերջերս էլ սկսել են ինչ-որ ռուս լրագրողների «գնել», գիտական աշխատանքներով զբաղվող մարդկանց ադրբեջանամետ նյութեր կամ թեզեր գրել տալ, որը միանգամից ներկայացնում են Wikipedia-ում եւ այլուր: Շատ կարեւոր է արագ բացահայտել նման շինծու նյութերն ու դրանց հեղինակներին:

-Իսկ հայկական կողմն ի՞նչ քայլեր ձեռնարկեց:

-Մենք քնած էինք: Ինչ-որ պարտիզանություն էր մեզ մոտ: 30-40 մարդ էին, որ փորձում էին ֆորումներում ստացած ինֆորմացիաների դեմ պայքարել, լոկալ խնդիրներ լուծել: Վերջին 2-3 տարվա ընթացքում ինչ-որ բաներ շարժվեցին: Նախագահին կից Հանրային կապերի վարչությունը սկսել է շատ լուրջ զբաղվել այս ոլորտով: Հիմա քիչ թե շատ համակարգված են աշխատում, օրինակ, լրագրողները հասկացել են, որ պետք չէ ադրբեջանական հրապարակումն առանց հասկանալու արտատպել, սկսել են հասկանալ, թե որ լսարանի վրա պետք է աշխատել: Նաեւ կուրսեր ու թրեյնինգներ են անում: Ի տարբերություն վերջին 3-4 տարվա, հիմա լավ է:

-Հայկական կողմն ի՞նչ ռեսուրսներ ունի եւ ինչպե՞ս է աշխատում տեղեկատվական պայքարում:

-Իհարկե, ինտելեկտուալ առումով մենք ավելի հնարամիտ ենք, բայց ինտելեկտուալ լինելուց բացի մեզ պետք են սկավառակներ, գրքեր, գիտական հոդվածներ եւ այլն: Վերջերս Հանրային կապերի վարչությունը 3 սկավառակ է թողարկել Բաքվի, Մարաղայի եւ Սումգայիթի ջարդերի մասին, պետական աջակցությամբ ստեղծվել են նաեւ xocali.net-ն ու maragha.org-ը: Այս ռեսուրսները շատ սահմանափակ են, սակայն կարեւորն առաջին քայլերն են: Դանդաղ քայլերով առաջ ենք գնում: Եթե իրենք ունեն Թուրքիա, մենք ունենք Սփյուռք, որը միշտ շատ լավ է պայքարել տեղեկատվական հակամարտության մեջ, ունենք տեղեկատվական պատերազմների ու PR-ի լավ մասնագետներ: Շատ լավ կլինի, եթե ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հայկական լոբբին հասնի այն կետին, որ, ցեղասպանությունից բացի, խոսեն նաեւ Արցախի ու Արցախի հայկական մարզերի պաշտպանության շուրջ:

-Տեղեկատվական պայքարը հիմնականում ծավալվում է համացանցում: Որպես բլոգեր ի՞նչ կասեք հայ-ադրբեջանական տեղեկատվական պատերազմում ինտերնետային օրագրերի նշանակության մասին:

- Հիմնական դերը բլոգի հարթակում քո հիմնավորված կարծիքի տարածումն է: Հիմա լավ համագործակցություն կա լրատվական կայքերի հետ, շատ բաներ, որ լրատվական կայքը չի կարող անել, բլոգով է արվում: Մեզ մոտ կան շատ մարդիկ, որ մտածում են, թե իրենք հայ-ադրբեջանական տեղեկատվական պայքարի մասնակից են, մասնագետ: Եթե ադրբեջանցին ինչ-որ բան է քեզ գրում, դու անպատվում ես ու վեճ է սկսվում, դա տեղեկատվական պայքար չէ: Իրականում այդ պայքարը շատ ծավալուն գործ է : Նախ պետք է ինֆորմացիայի մոնիտորինգ անել, տեսնել, թե որքանով է այն արժանի գրավելու քո ողջ ուշադրությունը, տեսնել նրա հնարավոր ազդեցությունները, ապա լոկալիզացնել ու դրա վրա աշխատել: Հաճախ ադրբեջանական լրատվամիջոցների մի աննշան արտահայտությունը մեզ մոտ մեծ ուշադրության է արժանանում, բոլոր լրատվամիջոցները սկսում են խոսել դրանից: Պետք չէ ամեն մի հայտարարության վրա ողջ ուշադրությունը սեւեռել. դա նման է գնդացիրով ճանճ սպանելուն:

-Տեղեկատվական պատերազմում ինֆորմացիայի ընդունումից ու տարածումից բացի, բլոգերն ի՞նչ դեր ունի:

-Մի անգամ հայերով շատ լավ բան արեցինք. Youtube-ից 1000-ից ավել հակահայկական բովանդակության հոլովակ ջնջեցինք, իսկ հաջորդ օրը ասուլիսով հայտնեցինք մեր արածի մասին, որից հետո` մեկ օրվա ընթացքում, այդ 1000-ից ավել հակահայկական բովանդակության հոլովակներն ու դրան գումարած էլի 1000 հոլովակ մտավ Youtube: Շատ բան արվում է, բայց պետք չէ մանրամասնել: Այս խնդրին մեծ ուշադրություն պետք է դարձնեն նաեւ լրագրողները, շատ կրթվեն, ոլորտի մասնագետների հետ շատ շփվեն ու հրապարակման իմաստը հասկանալուց հետո նոր միայն դրան հղում տան:

- Դատելով վերջերս Ձեր բլոգի փակման հետ կապված դեպքերից` կարելի է ասել, որ պայքարի առաջին գծում եք: Ձեր հանդեպ ադրբեջանական բլոգոսֆերայի վերաբերմունքն ինչպե՞ս եք բացատրում:

-Ադրբեջանցիների մի ստվար զանգված կա, որի N 1 թշնամին Տիգրան Քոչարյանն է. դա նրանց գիտնականների խավն է: Բլոգերում էլ ես ոնց որ «բոբոն» լինեմ: Ինչքան ինձ վատ վերաբերվի ինչ-որ տհաս ադրբեջանցի, այնքան ես հասկանում եմ, որ այս ոլորտում իմ մասնակցությունն ունեմ, ինձ մոտ ինչ-որ բան հաջողվում է: Ներողություն արտահայտությանս համար. եթե մարդիկ «վառված» են, ուրեմն վառել եմ: Եթե Livejournal-ում իմ բլոգի սառեցումը հաջողություն են համարում, ապա պետք է հիասթափեցնեմ. իմ ռեսուրսը` անկախ իր տեղից, ինձ հնարավորություն է տալիս պահպանել ընթերցողների թիվն ու ոչինչ չկորցնել:

- Ամենօրյա բնույթ կրող տեղեկատվական այս հակամարտությունը ե՞րբ կհասնի իր գագաթնակետին: Հակամարտող կողմերից ո՞ր մեկը հաղթողի դերում կլինի:

-Սովորաբար տեղեկատվական պայքարն իր գագաթնակետին է հասնում պատերազմական գործողությունների ընթացքում: Ով առաջինը հասցնի խուճապ տարածել, նա էլ կհաղթի: Կարսի անկումը ես տեղեկատվական պատերազմի օրինակ եմ համարում: Վրաց-օսական հակամարտության ժամանակ էլ Վրաստանը հաղթեց տեղեկատվական պատերազմում եւ կանգնեցրեց ռուսների առաջխաղացումը: Սա մի օրինակ է, երբ տեղեկատվական պատերազմի հաղթանակը կասեցրեց Վրաստանի պարտությունը: Հայաստանի հանդեպ տեղեկատվական պայքարն այսօր գնում է «ձեր մոտ վատ ա, մեր մոտ լավ ա, ձեր մոտ սով ա, մենք կուշտ ենք ուտում եւ այլն» ուղղվածությամբ: Որոշ ծրագրերի միջոցով էլ փորձում են Ադրբեջանի իմիջ ստեղծել, օրինակ, ոմն Գեորգի Վանյանի ու իր կազմակերպած «Ադրբեջանական ֆիլմերի փառատոնի» միջոցով վեհ հումանիստական գաղափարներ տարածել հայերի մոտ, ինչն իրենց մոտ երբեք չի գործի: Ադրբեջանցուն հնարավոր չէ բացատրել, որ Խոջալու չի եղել: Խնդիրը նրանում է, որ ողջ ադրբեջանական ազգը հիմա ձեւավորվում է հակահայկականության վրա, նրանք ազգը սնող այլ գաղափար չունեն:

-Անկախ պատերազմական գործողություններից, երբեւէ կավարտվի՞ հայ-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը:

- Քանի դեռ կա ադրբեջանական ազգը, հայ-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը չի ավարտվի: Դա կլինի, երբ վերանա այդ ազգը, որպես ազգ չկայանա. ինչպես գիտենք, այն դեռ կայացման փուլում է: Նույն թալիշները, լեզգիները, որոնք հիմա ադրբեջանականացվում են, եթե որոշեն ստեղծել իրենց պետությունը, ադրբեջանական ազգը 2,3 անգամ կփոքրանա: Հիմա Ադրբեջանը ֆիկտիվ ստեղծված պետություն է, որը վերահսկում է Բաքու-Ջեյհան նավթատարը, եթե նավթատարի այլ կառավարիչ գտնեն, այդ ազգը կվերանա, անունն էլ կդառնա չգիտեմ ինչ ու վերջ: Ոչ ադրբեջանցի` որպես ազգ կա, ոչ էլ պետություն, անգամ անունը վերցված է Պարսկաստանի մարզերից մեկից, ես ոչ թե ռասիստական, այլ իրական բան եմ ասում:

- Որպես տեղեկատվական անվտանգության փորձագետ` ի՞նչ խորհուրդ կտաք մեր հասարակությանը տեղեկատվական պատերազմի «զոհ» չդառնալու եւ ճիշտ գործելու համար:

-Նախ ասեմ, որ մեզ մոտ մեծ խնդիր կար, երբ շատերն իրենց օրը սկսում էին day.az-ով: Ինչքան շատ այցելու է ունենում վերոնշյալ կայքը, այնտեղ ավելի շատ են տեղադրվում մանիպուլյացիան եւ ուղեղ լվացող նյութեր: Նույնը կասեմ նաեւ armenia.az -ի մասին, որը ստեղծվել է հայերի համար: Պետք չէ դա PR անել, ինչքան մեզ մոտ մասսայականացվում է այն, այնքան քարոզչությունն ուժեղանում է: Խորհուրդ կտամ նաեւ լրագրողներին, որ ուշադիր լինեն իրենց գրածի, ադրբեջանական աղբյուրի տարածած տեղեկատվության հանդեպ, ուսումնասիրեն ոլորտն ու համակարգված գործեն ոչ միայն լրագրողները, այլեւ լրատվական ողջ դաշտը:

Սիրանուշ Եղիազարյան

Мои статьи | Просмотров: 298 | Добавил: hayruni88 | Дата: 22.02.2011 | Комментарии (0)

 Մտորումներ 
Փորձենք մի հայացք նետել մեր շուրջը տեսնելու թե ուր ենք հասել? Մարդկային համատարած անտարբերություն ամենուր… սակայն վազք` հանապազօրյա հացի հետքերով,անխոնջ ու անարդյունք տքնանք,թշվառություն,անաշխատություն, կիսասովվալուկ թոշակառուներ,հայրենալքում`ինչ որ մի բանի հասնելու համար, հոգեպես անառողջ մատաղ սերունդ`քանզի և չկա ոչիչ արժանավոր ու մատչելի առողջ ուղեղները զբաղեցնելու … ռաբիզ մշակույթ, իրենց` քաղաքի տեր զգացող օտարերկրացիներ, խառնիճաղանչ զվարճանքներ-գիշերուզօր,խաղատներ,թմրամոլություն, այլասերումներ համատարած` դրանց օրնիբուն քարոզ ու գովազդ…
Եվ նույնիսկ այն փոքրաթիվ "հարուստիկների” համար բոլոր հաճելիքներն ու վայելքները` միայն հոգու սով ու դանդաղ մահ են բերում…
Երբ գրառեցի,ինքս էլ զարհուրեցի…միթե սա է ժողովրդիս վիճակը? Միթե հավերժությունից եկող մի ազգ- սրան է արժան? և սա է լինելու նրա վախճանի հազարամյակը?
Եվ ինչպես մշտապես ազգակործանմանը դիմակայող ազգս` այսպիսի թմբիրի մեջ է ընկել…
Նմանվելով այն փորձանմուշ գորտին,որին իջեցրել են գոլ ջրի մեջ ու հիմա դանդաղ եռացնւմ են…և խեղճը չի էլ հասկանում որ շուտով խաշվելու է, որ արդեն վերջն է…Միթե իրոք վերջն է?
Ոչչչ… ու էլի հազար անգամ ոչչչ: Չեմ հավատում, որ մի ԱԶԳ - ով տվել է թագավորներ`Տիգրան Մեծ,Արտաշես և այլք,ով սերում է Քաջազնուն Հայկից `Ծնյալ և սնյալ ԱՐԱՐԱՏԻ լանջերին,ով գովերգել է Վիշապնաքաղ Վահագնին, իր Սասնա Ծռերին` Դավթին իր Թուր Կեծակով, ունեցել բազում հաղթանակ,Երկաթակուռ գրեր, Նարեկ, Քուչակ,Չարենց,Սևակ,Շիրազ, մերօրյա Ավարայր`Շուշի, ուսկից մեկ էլ հաղթնապարծ դուրս եկավ… Ինչպես թվեմ բոլորը???
Չէէէ… մի բան էն չէ… Հարբեցրել են ժողովրդիս, թմրեցրել են ժողովրդիս:Միգուցե վախեցրել են? Էէէէ~ … Չէ… բայց հաստատ մի Ձենով Օհան կպակասի հիմի իմ ժողովրդին… Որ գոռաաա~ որ գոչի~ "Հայ-հարայ…Զարթնիր քնիցդ…իմ ՀԱՅ ժողովուրդ…Թափ տուր մրափդ…ուղղիր մեյքդ…բավ է քեզ ճնշեն…”………..Ու կողքից կմիանա, ժողովրդիս մի զավակն էլ ,որն իր մեղրածոր ձայնով կզլի` "Զարթնի լաո, զարթնի` մեռնեմ քզի…” Զարթնեցեք մեր Հայրեր,Զարթնեք իմ եղբայրներ,Զարթնեք իմ քույրեր, զարթնեք մեր որդիք…. Քանզի դեռ կռիվ ունենք տալու, դեռ չի վերջացել արհավիրքը…
Ու զարթնեցին…թոթափեցին ծանր թմբիրը, արթնացան ու զարմացան…Ուր է մեր չքնաղ ԵՐԿԻՐը? Ուր է էն Հայաստանը, որի համար կռիվ էին տվել? արյուն էին թափել? Սոված էին քնել? Ինչ էն արել ? Ուր էն կորցրել? Կամ թե ում էն ծախել մեր անկախ Երկիրը?
Զարթնեց ու զարհուրեց…
Ինչ է եղել Մայր հողին? Ինչու է այսքան մանր –մունր քաղաքական գործիչներ ծնել? Որոնք պայքարում,գզվռտվում ու կռվում էն լոկ - փորի,աթոռի ու կերակրամանի համար?
Միթե, չորացել ու ամլացել է Հայոց արգանդը- որ չի ծնել գեթ մեկ ԱԶԳԱՅԻՆ գործիչ?
Կամ թե նա ծնվել է, ու կա? Եվ ուր է նա….Ուր է Նա?-ով կռվել ու հաղթել գիտի…ով մեր հաղթանակները պահել գիտի… ով արդարին ` սատար կկանգնի, իսկ անարդարին անվարան կպատժի, ով ծերին ու հիվանդին չի լլկի, ով ժողովրդին մինչև վերջին շապիկը չի կլպի…ով անվեհեր մեր Դատն առաջ կտանի` բազբազգ ու բազմաբնույթ այս "Մեծ Աշխարհ” կոչված շիլաշփոթի միջով…
Հիշեցեք մարդիք~, նայեցեք մարդիք~, փնտրեցեք մարդիք~… միգուցե նա ձեզ հետ է? միգուցե նա ձեր կողքին է, միգուցե նա ձեր մեջ է…

Ղեվոնդ Ղարիբյան

Мои статьи | Просмотров: 344 | Добавил: hayruni88 | Дата: 13.09.2010 | Комментарии (1)

Նախաբան 
21-րդ դարը կարելի է բնորոշել ,որպես տեղեկատվական դար:Թևակոխելով ջրհոսի դարաշրջան մարդկությունը ավելի է մեծացնում իր կախվածությունը տեղեկատվական կոմունիկացիաներից: Փոխվել են հակամարտության ձևերը,ժամանակի ու տարածության վիրտուալացումը հակամարտությունները տեղափոխել է տեղեկատվական հարթություն: 
Ցավոք սրտի ՀՀ-ում դեռ աչալուրջ չեն վերաբերվում այդ վտանգներին:Չնայած նրան,որ կան մասնագետների լուրջ աշխատություններ և արդեն ՀՀ-ում հրատարակվել են : 
Հին միստերիաներից հայտնի է ,որ սակրալ առումով ջրհոսը ինֆորմացիայի մեծ կրող է :Ջրհոսի ինֆորմացիայի մեծ կրող լինելը լուրջ մետաֆիզիկական խորհուրդ ունի իր մեջ:Սա մեզ ստիպում է աչալուրջ լինել: 
Օրինակ հայտնի աշխարհաքաղաքագետ Ալեքսանդր Դուգինը իր ՙԵվրասիայի ծրագիր՚ աշխատության մեջ բառացիորեն նշում է ՙԻնտերնետը ՌԴ- գլխավոր զենքն է ընդեմ ԱՄՆ-ի՚: (ԱՎԵԼԻՆ ԿԱՐԴԱԼՒ ՀԱՄԱՐ ՍԵԽՄԻՐ ՎԵՐՆԱԳԻՐԻ ՎՐԱ`Համաշխարհային ինտիֆադա)
Мои статьи | Просмотров: 602 | Добавил: hayruni88 | Дата: 25.08.2010 | Комментарии (0)