Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 22 » Զոհրաբյան. Եթե Ռուսաստանից հրաժարվենք, ի՞նչ է լինելու Հայաստանի ճակատագիրը
15:06
Զոհրաբյան. Եթե Ռուսաստանից հրաժարվենք, ի՞նչ է լինելու Հայաստանի ճակատագիրը


1995-ին, երբ առաջին անգամ կնքվեց Հայաստանում ռուսական ռազմակայանների ներկայության մասին պայմանագիրը, Ազգային ժողովում հանրապետականները դեմ քվեարկեցին, բայց դա պայմանավորված «դեմ» էր։ Սեպտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը։

Նրա խոսքով, դա ընդամենը փոքրիկ հակակշռի համար էր, ինչն էական դեր չէր ունենալու։ «Վաղը, երբ Ազգային  ժողովում վավերացնենք այս պայմանագիրը, էլի մի քանի հոգի դեմ են լինելու։ Օրինակ «Ժառանգություն» կա, որն այդ պայմանագրին դեմ կքվերակի»,- ասաց Զոհրաբյանը։ Նա նաեւ հայտարարեց, որ հայ-ռուսական ռազմական պայմանագրով Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է դառնում։ «Եթե առաջ նրանք պարտավորվել էին պաշտպանել հայ-թուրքական սահմանը, ապա այժմ պարտավորվում են պաշտպանել նաեւ հայ-ադրբեջանական սահմանը։ Եթե Ռուսաստանից հրաժարվենք, ի՞նչ է լինելու Հայաստանի ճակատագիրը»,- հարց հնչեցրեց հանրապետականը։

Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ օգոստոսին Հայաստան կատարած պետական այցի ժամանակ կնքվել էր հայ-ռուսական ռազմական պայմանագիր, որով նախատեսվում է Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայությունը երկարաձգել 49 տարով։



NEWS.AM

Просмотров: 488 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
0  
1 Maya   (12.06.2014 02:13) [ՆՅՈՒԹ]
Gee wisklierl, that's such a great post!

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: