Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 18.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 10 » Զինվորները չեն գցել իրենց զենքերը. Պարզաբանում է ՊՆ–ն
18:27
Զինվորները չեն գցել իրենց զենքերը. Պարզաբանում է ՊՆ–ն
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.«Մի շարք լրատվամիջոցներ սեպտեմբերի 10-ին տեղեկատվություն են տարածել, թե Արարատի մարզում տեղակայված N զորամասում պայմանագրային հիմունքներով ծառայություն անցկացնող զինծառայողները «դժգոհություն են բարձրացրել, գցել են իրենց զենքերը և հրաժարվում են կատարել հրամանատարության հրամաները»:Այս կապակցությամբ ՊՆ Տ և ՀԿ վարչությունը պարզաբանում է. սեպտեմբերի 10-ին նշված զորամասից մարտական հերթապահության հերթափոխի մեկնող զինծառայողները ցանկացել են իրենց հետ մարտական հենակետ տանել սնունդ պատրաստելու համար նախատեսված շարժական գազօջախներ, ինչը արգելված է մարտական հերթապահության կրման և հենակետում հակահրդեհային անվտանգության պահպանման կանոններով: Գումարտակի հրամանատարը, ելնելով անվտանգության նկատառումներից, արգելել է պայմանագրային զինծառայողներին մարտական հենակետ տանել գազօջախները, ինչը առաջացրել է վերջիններիս դժգոհությունը և տարաձայնության պատճառ է հանդիսացել զորամասի հրամանատարության և պայմանագրային զինծառայողների միջև:Միջադեպի կապակցությամբ զորամաս են այցելել բանակային զորամիավորման հրամանատարության ներկայացուցիչները: Զորամասի անձնակազմի հետ զրույցից հետո միջադեպը հարթվել է: N զորամասի պայմանագրային զինծառայողները շարունակում են իրականացնել մարտական հերթապահությունը:Կոչ ենք անում լրատվամիջոցներին զերծ մնալ չճշտված, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելուց»։
Просмотров: 557 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: