Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 26.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 16 » Ընտրություններին ընդառաջ կխորանան տարաձայնությունները Գյուլի և Էրդողանի միջև. Թուրքիայի ընդդիմություն
18:52
Ընտրություններին ընդառաջ կխորանան տարաձայնությունները Գյուլի և Էրդողանի միջև. Թուրքիայի ընդդիմություն


Թուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, որ 2011–ից հետո նա չի պատրաստվում առաջադրել իր թեկնածությունը Թուրքիայի խորհրդարանի ընտրություններում։ Միաժամանակ, վարչապետը չէր բացառել քաղաքական կարիերան շարունակելու հնարավորությունը՝ ընդգծելով, որ դրա համար պարտադիր չէ կուսակցություն ղեկավարել։

Այդուհանդերձ, ըստ Regnum գործակալության, շատ վերլուծաբաններ կարծում են, որ Էրդողանը նախապատրաստվում է գալիք նախագահական ընտրություններին, քանի որ 2012թ. Թուրքիայի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլի լիազորություններն ավարտվում են։ Թուրքիայի գործող օրենսդրության համաձայն՝ նախագահին 7 տարով ընտրում է խորհրդարանը, սակայն 2007թ. մայիսին խորհրդարանի ընդունած սահմանադրական փոփոխությունները ենթադրում են նախագահի ընտրություն 5 տարով՝ 2–րդ անգամ վերընտրվելու հնարավորությամբ, նախագահական ընտրությունների անցկացում 2 փուլով, խորհրդարանի լիազորությունների ժամկետի կրճատում՝ 4 տարի ներկայիս 5–ի փոխարեն, խորհրդարանում գործող քվորումի փոփոխություն։ Այսպիսով, էրդողանը կարող է շարունակել իր քաղաքական կարիերան որպես Թուրքիայի նախագահ, ինչը կարող է տարաձայնությունների առիթ դառնալ նրա և Գյուլի միջև։

Kanal8–ին մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունը՝ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության փոխնախագահ Օքթտայ Վուրալը էրդողանին համեմատել է նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ՝ ընդգծելով, որ երկու երկրների վարչապետները պատրաստվում են նախագահ դառնալ, սակայն նրանց, ըստ Վուրալի, դժվար թե հաջողվի հեշտությամբ իրականացնել իրենց ցանկությունները։ «Համենայն դեպս Թուրքիայում Էրդողանին չի հաջողվի հեշտությամբ զբաղեցնել նախագահի աթոռը։ Բանն այն է, որ նրա կուսակցության ներսում ոչ բոլորն են համաձայն Էրդողանի ծրագրերի հետ և հետևաբար որքան մոտենան նախագահական ընտրությունները, այնքան կխորանան տարաձայնությունները նրա և Գյուլի միջև»։

Նշենք, որ Թուրքիայում սահմանադրական հանրաքվեի անցկացումը նախատեսվում է սեպտեմբերի 12–ին. ընդդիմությունն ակտիվորեն քննադատում է կառավարության պլանները և դեմ է արտահայտվում փոփոխությունների փաթեթի ընդունմանը։

Tert.am

Просмотров: 489 | Добавил: ArUn | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: