Վյաչեսլավ Օվչիննիկով. «Սումգայիթյան ջարդերի մեղավորները եթե պատժվեին, ապա ղարաբաղյան հակամարտությունից կարելի էր խուսափել» - 13 Августа 2010 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 8.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 13 » Վյաչեսլավ Օվչիննիկով. «Սումգայիթյան ջարդերի մեղավորները եթե պատժվեին, ապա ղարաբաղյան հակամարտությունից կարելի էր խուսափել»
17:34
Վյաչեսլավ Օվչիննիկով. «Սումգայիթյան ջարդերի մեղավորները եթե պատժվեին, ապա ղարաբաղյան հակամարտությունից կարելի էր խուսափել»

«Սումգայիթյան ջարդերի մեղավորները եթե պատասխանատվության ենթարկվեին, ես կարծում եմ, որ կարելի էր խուսափել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում տեղի ունեցած հետագա իրադարձություններից, իսկ Սումգայիթում ձերբակալվեց ընդամենը 180 հոգի», - հայտարարել է ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի գեներալ, 1988-1990 թթ. Լեռնային Ղարաբաղում արտակարգ իրավիճակի պարետատան շտաբի պետ Վյաչեսլավ Օվչիննիկովը: Նրա խոսքերի համաձայն, իշխանությունների անգործությունը հանգեցրեց ամենաթողության:

Նա նաև նշել է, որ ԼՂԻՄ-ում առաջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ միութենական իշխանությունների վերաբերմունքն անլուրջ էր: «Կարծում էին, դրանք ինչպես սկսել են, այնպես էլ կվերջանան: Լրջորեն ոչ ոք չէր զբաղվում այն պատճառներով, որոնք հակամարտության հանգեցրին: Այն, ինչ կատարվեց, մակերեսային էր: Գոյություն ուներ գաղափարախոսություն, ըստ որի, իբր, ԽՍՀՄ-ում ոչ մի տարաձայնություն գոյություն չունի, և բոլորը ելնում էին դրանից», - նշել է Օվչիննիկովը, հաղորդում է Vesti.az-ը:

Просмотров: 211 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: