Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՆՈՅԵՄԲԵՐ » 5 » Վտանգավոր ծրարները հասել են նաեւ Հունաստանում Հայաստանի դեսպանատուն
10:28
Վտանգավոր ծրարները հասել են նաեւ Հունաստանում Հայաստանի դեսպանատուն

Հունաստանում Հայաստանի դեսպանատունը նոյեմբերի 4-ի առավոտյան կասկածելի երկու ծրար է ստացել, որոնք անհանգստություն են առաջացրել դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների մոտ: Այս մասին NEWS.am-ի թղթակից հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«Անմիջապես ոտքի են հանվել հունական ոստիկանության աշխատակիցները, ովքեր ստուգել են ծրարները, հատկապես փնտրելով կենսաբանական կամ քիմիական վտանգավոր նյութեր»,- նշել է նա:

Ստուգման արդյունքում պարզվել է, որ ծրարներում վտանգ պարունակող որեւէ բան չկա:

Ներկայումս դեսպանատունը շարունակում է իր գործունեությունը նորմալ ռեժիմով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ անցած շաբաթվա ընթացքում Հունաստանում 12 փաթեթ է  հայտնաբերվել` պայթուցիկով:  Նոյեմբերին 2-4-ին վտանգավոր փաթեթներ ուղարկված մարդկանց սեւ ցուցակում են հայտնվել Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Բեռլուսկոնիի փաթեթը, որը հայտնաբերվել է Հունաստանից չվերթ կատարող ինքնաթիռում, պայթել է Իտալիայում` դրա զննության ժամանակ: Նույն օրը Աթենքի օդանավակայանում հայտնաբերվել են կասկածելի փաթեթներ, որոնք պետք է ուղղարկվեին Հաագա եւ Մարդու իրավունքնեի Եվրոպական դատարան: Երկու փաթեթներն էլ վնասազերծվել են


NEWS.am

Просмотров: 494 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: