Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 25.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 15 » Վրաստանը Հայաստանի միջոցով փորձում է լուծել Ռուսաստանի հետ հարցերը. կարծիք
02:06
Վրաստանը Հայաստանի միջոցով փորձում է լուծել Ռուսաստանի հետ հարցերը. կարծիք
Վրաստանը Հայաստանի միջոցով փորձում է լուծել Ռուսաստանի հետ հարցերը. կարծիք Ղարաբաղյան հակամարտության հարցում Վրաստանի հնարավոր միջնորդության գաղափարը կարող էր ծագել ոչ թե Թբիլիսիում, այլ Եվրամիությունում: Այս միտքն այսօր սաղմնային վիճակում է. այն նետվել է հասարակություն, որպեսզի փորձարկի ջրերը: Նման կարծիք Epress.am-ի հետ զրույցում հայտնել է վրացի քաղաքագետ Մամուկա Արեշիձն Հարավային Կովկասի աշխարհագրական կենտրում` վրացական Տեկալի գյուղում կայացած խորհրդանշական դատավարությունից հետո, որտեղ նա հակափաստարկներ էր ներկայացնում Ղարաբաղյան հակամարտությունում Վրաստանի հնարավոր միջնորդության հարցում:

Արեշիձեի խոսքով` Թբիլիսին փորձում է պահպանել Հարավային Կովկասում քաղաքականության ակտիվ նախաձեռնողի դերը. «Վրաստանն ավելի ազատ է, հարևանների հետ չունի պետական վեճեր: Այդ իսկ պատճառով Սահակաշվիլիի վարչակազմի մոտ ծագում են միավորվելու, տարածաշրջանային խնդիրներում ներգրավվելու մտքերը»:

Արեշիձեն նշել է, որ Վրաստանում տարածված է այն կարծիքը, որ երկրի իշխանությունները փորձում են Հայաստանի միջոցով կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Նրա խոսքով` այս թեման, մի շարք այլ խնդիրներին զուգահեռ, քննարկվում է Վրաստանի և Հայաստանի նախագահների  հանդիպումների ժամանակ:

Ինչ վերաբերում է տարածաշրջանում Ադրբեջանի դերին, ապա, քաղաքագետի խոսքով, Ադրբեջանն ինքնաբավ պետություն է և իրեն իրավիճակի տեր է զգում:

«Երբ նման փոքր երկիր 25 միլիարդի չափով պահուստային ֆոնդ ունի, այն կարող է իրեն թույլ տալ չմտածել միավորվելու, հարևանների հետ համադաշնություն ստեղծելու ուղղությամբ և կարող է կոչ չանել թույլ հարևաններին միջնորդի դեր ստանձնել իր խնդիրների լուծման համար:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն չափազանց կախված է Ռուսաստանից, և Հայաստանի մտքով չի կարող անցնել Վրաստանին կանչել միջնորդելու Ադրբեջանի հետ խնդիրներում: Ընդհանուր առմամբ, դա ճիշտ է», – եզրափակել է Արեշիձեն:

Просмотров: 528 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: