Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 16 » Վրաստանը չի վաճառի «Հյուսիս-Հարավ» գազամուղի վերահսկիչ փաթեթը
17:12
Վրաստանը չի վաճառի «Հյուսիս-Հարավ» գազամուղի վերահսկիչ փաթեթը


«Հյուսիս-Հարավ» գազամուղի վերահսկիչ փաթեթը չի վաճառվելու։ Այս մասին այսօր Երևանում Հայաստանի վարչապետի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին։

Հիշեցնենք, որ այդ գազամուղով Վրաստանի տարածքով Հայաստան է ներկրվում ռուսական գազը։

Ըստ Վրաստանի վարչապետի՝ կան ռազմավարական նշանակության օբյեկտներ, որոնց կառավարումը իրականացնելու է Վրաստանի կառավարությունը։

Նշենք, որ Վրաստանի կառավարությունը մտադիր է միջազգային բորսայում տեղաբաշխել Նավթագազային պետական կորպորացիայի բաժնետոմսերը: Ըստ Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրիի՝ վաճառքի կհանվի կորպորացիայի բաժնետոմսերի 25%-ը: Կորպորացիայի եկամուտի կարևորագույն աղբյուրներից մեկը «Հյուսիս-Հարավ» գազամուղի տարանցման վճարի ստացումն է: Այս գազամուղով Հայաստանը Ռուսաստանից տարեկան ներկրում է շուրջ 2 մլրդ խմ բնական գազ։








Tert.am

Просмотров: 437 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: