Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 18.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 28 » Վրաստանում երթ է կազմակերպվել՝ նվիրված սումգայիթյան ոճրագործության հիշատակին
10:49
Վրաստանում երթ է կազմակերպվել՝ նվիրված սումգայիթյան ոճրագործության հիշատակին
 Վրաստանում Հայաստանի դեսպանությունը եւ Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնը երթ են կազմակերպելու՝ նվիրված  սումգայիթյան  ոճրագործության հիշատակին:

Թբիլիսիի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցում կիրակնօրյա պատարագի ավարտին՝ վիրահայոց  հոգեւոր  թեմի առաջնորդ, եպիսկոպոս  Վազգեն Միրզախանյանն ուղղած իր քարոզչական խոսքում դատապարտել է  սումգայիթյան ոճրագործությունը,   եղեռնագործությունը՝  ազգային պատկանելության մեղքով, Ամենազոր Աստծուց հայցելով  խաղաղություն հայոց աշխարհին,  ողջ  տարածաշրջանին  եւ համայն մարդկությանը:

Պատարագի վերջում  կատարվել է հոգեհանգիստ՝ ի հիշատակ սումգայիթյան ոճրագործության զոհերի, ի հիշատակ ցեղասպանության  անմեղ նահատակների: Հոգեհանգստի արարողությանը ներկա են եղել  Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը, դեսպանության աշխատակիցներ, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը:

Հոգեհանգստի արարողությունից հետո  Թբիլիսիի  վիրահայ  համայնքի  ներկայացուցիչները,  Վրաստանում ՀՀ դեսպանության եւ  վիրահայոց հոգեւորաց  դասի առաջնորդությամբ, ծաղկեպսակով  եւ ծաղիկներով զարդարել են  Թբիլիսիի  Խոջիվանքի Հայ գրողների եւ հասարակական գործիչների պանթեոնում հայոց զոհերի  հիշատակն անհամացնող  խաչքարը:  

Դեսպան Հ. Սիլվանյանը դատապարտել է ցեղասպանությունը, որպես մարդկության դեմ իրականացված  ամենամեծ ոճրագործություն եւ  կոչ արել՝ աշխարհի ոչ մի անկյունում թույլ չտալ դրա կրկնությունը: Ոճրագործության  դեմ   զայրույթի, ազգային պատկանելության  հպարտությամբ սերունդներին  ոգեկոչելու   խոսքով հանդես է եկել  բանաստեղծ-թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը, լրագրող Սուսաննա Խաչատրյանը ,դերասան Լեւոն Չիդիլյանը:




news.am

Просмотров: 480 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: