Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈԿՏԵՄԲԵՐ » 5 » Վրաստանի անգրագետ նախարարը, Ջավախքի քարտեզը, Տիգրանիկի գուլպան. ԱԺ հայտարարություններ
20:41
Վրաստանի անգրագետ նախարարը, Ջավախքի քարտեզը, Տիգրանիկի գուլպան. ԱԺ հայտարարություններ

Հայկական բանակում տեղի ունեցող վերջին միջադեպերն ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ Այս մասին այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին հայտարարեց ՀՀ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ պատգամավոր Հրայր Կարապետյանը։ Միաժամանակ, նա տեղեկացրեց, որ բանակում սկսվել և ընթանում են բարեփոխումներ։

«Տիգրանիկս գուլպա չունի, հանդ է գնում բաց ոտքով»,– գյուղացու հոգսերը փորձեց պատկերավոր ներկայացնել «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը։

Պատգամավորն ահազանգեց, որ հայկական գյուղերում հետզհետե նվազում են մարդկային ռեսուրսները, գյուղացին անպաշտպան է, չունի հողագործությամբ զբաղվելու տարրական պայմաններ, չի կարողանում իրացնել իր բերքը։

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի այն հայտարարությունը, թե ինքը չգիտի՝ ինչ է Ջավախքը, «անգրագիտություն է, բացարձակապես դիվանագետին հարիր հայտարարություն չէ»։

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանը երբեք Վրաստանից տարածքային պահանջներ չի ունեցել, «որտեղի՞ց է գալիս այդ հիվանդագին պանիկան»։ Հովհաննիսյանը զարմանք հայտնեց՝ մի՞թե Հայաստանի արտգործնախարարությունը կամ Վրաստանում Հայաստանի դեսպանատունը չի կարողացել այդ պարզ բանը բացատրել Վրաստանի արտգործնախարարին։ «Սա, կարծում եմ, բոլորովին դիվանագիտական հայտարարություն չի եղել»,– ընդգծեց ՀՅԴ–ական պատգամավորը։

Ջավախքի արտգործնախարարից վրդովված էր նաև «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀԿ–ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը, որն ԱԺ ամբիոնից ցուցադրեց Վրաստանի քարտեզը՝ Վաշաձեին խորհուրդ տալով, որ «եթե չի կարողանում ուսումնասիրել Հայաստանի աշխարհագրությունը, թող գոնե ուսումնասիրի Վրաստանի աշխարհագրությունը և այնտեղ կգտնի Ջավախք տարածքը, որտեղ ապրում են բնիկ հայեր»։ Թորոսյանը հայտարարեց, թե Ջավախքի հայերը պետք է օգտվեն ազգային փոքրամասնությունների համար սահմանված բոլոր իրավունքներից՝ «ուզի Վաշաձեն, թե չուզի»։

Նորանկախ Հայաստանի բոլոր տարիներին արձանագրված արտագաղթի տվյալների մասին բարձրաձայնեց անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը՝ վկայակոչելով մասնագիտական հաշվարկները, թե առաջիկա 5–10 տարում Հայաստանից կարտագաղթի մինչև 350 հազար հայ։ Վիկտոր Դալլաքյանի խոսքով, անկախության տարիներից ի վեր երկրից արտագաղթածների թիվը հավասար է Մեծ եղեռնի ժամանակ կոտորված հայերի թվին՝ 1,5 մլն մարդ։ «Հայաստանին անհրաժեշտ է դեմոգրաֆիական հայեցակարգ»,– ասաց Դալլաքյանը։

ՀՀԿ–ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ Անիի տաճարում նամազ անցկացնելու թուրքական իշխանությունների քայլին՝ այն որակելով «սրբապղծություն»։ Շարմազանովը նաև անդրադարձավ ԼՂ խնդրի շուրջ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարություններին՝ ևս մեկ անգամ հիշեցնելով նրան, թե ինչ սկզբունքների հիման վրա պետք է լուծվի ԼՂ հակամարտությունը։ Շարմազանովը համոզված է, որ Թուրքիան ոչ թե վարում է «0 խնդիր հարևանների հետ» քաղաքականություն, այլ զրոյի է հասցնում ԵՄ–ին անդամագրվելու իր հնարավորությունները։

«Մամուլի հարձակումներից» բանակին փրկելու փորձ արեց ՀՀԿ–ական պատգամավոր Կարեն Ավագյանը։ «Ինձ համար միանգամայն զարմանալի է այն, որ մարդիկ կան, ովքեր կարծում են, թե մի քանի տասնյակ հազար անձնակազմ ունեցող այս կառույցում, որը կատարում է բարդ, պատասխանատու ու միաժամանակ վտանգավոր առաքելություն, գտնվում է «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» հարաբերական պայմաններում, հնարավոր է արտակարգ պատահարների իսպառ բացակայություն»,– հայտարարեց նա։

Ըստ Ավագյանի, զինված ուժերից դժգոհողներին պետք է տալ մի հարց, որն ամենակարևորն է. «Կարողանո՞ւմ է հայոց բանակը լուծել իր առջև ծառացած խնդիրները»։ Պատգամավորն ինքն այդ հարցին առանց վարանելու «այո» պատասխանեց։
























Tert.am

Просмотров: 1016 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: