Վրացի փորձագետն առաջարկում է չքաղաքականացնել Ռուսաստան-Հայաստան գազամուղի մասնավորեցման հարցը - 15 Ноября 2010 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՆՈՅԵՄԲԵՐ » 15 » Վրացի փորձագետն առաջարկում է չքաղաքականացնել Ռուսաստան-Հայաստան գազամուղի մասնավորեցման հարցը
12:51
Վրացի փորձագետն առաջարկում է չքաղաքականացնել Ռուսաստան-Հայաստան գազամուղի մասնավորեցման հարցը
Չարժե քաղաքականացնել Վրաստանի տարածքով անցնող Ռուսաստան-Հայաստան գազամուղի մասնավորեցման խնդիրը, քանի որ դա զուտ տնտեսական հարց էNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել վրացի տնտեսական փորձագետ Գիա Խուխաշվիլին, մեկնաբանելով Ադրբեջանի Պետական նավթային ընկերության հայտարարությունը, ըստ որի իրենց ընկերությունը հավակնում է այդ գազամուղը վերցնել իր վերահսկողության տակ:

«Ես չեմ հասկանում հայկական կողմի մտահոգությունն այս կապակցությամբ, քանի որ տարանցիկ գազամուղերի շահագործումը կատարվում է միջազգային ստանդարտների համապատասխան եւ չեմ կարծում, որ ադրբեջանական ընկերության կողմից գազամուղի շահագործման դեպքում կարող են ինչ-որ համակարգային խնդիրներ ծագել գազը Հայաստան հասցնելու հարցում»,- ասել է փորձագետը:

Խոսելով գազամուղի մասնավորեցմանը Ռուսաստանի հնարավոր մասնակցության մասին, Խուխաշվիլին նկատել է, որ Մոսկվան վաղուց է հետաքրքրություն ցուցաբերում այս հարցում: «Սակայն հաշվի առնելով ռուս-վրացական հարաբերություններում ստեղծված իրավիճակը, Ռուսաստանը, հնարավոր է, ձեռնպահ մնա այդ գործընթացին մասնակցելուց»,- նշեց նա, հավելելով, որ պետք չէ շտապել հետեւություններ անելիս:

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվության համաձայն, Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը դիմել է Ռուսաստան-Հայաստան գազամուղի վրացական հատվածի սեփականատեր Վրաստանի պետական գազային ընկերությունը եւ ցանկություն հայտնել մասնակցել գազամուղի մասնավորեցման մրցույթին:


news.am


Просмотров: 153 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1 Angela   (11.06.2014 15:48)
Just the type of inhsgit we need to fire up the debate.

ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: