Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 19.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 27 » Վրացական ընդդիմադիր կուսակցությունը նոր գրասենյակ է բացել Ջավախքում
03:52
Վրացական ընդդիմադիր կուսակցությունը նոր գրասենյակ է բացել Ջավախքում
 Մոտ օրերս Վրաստանում ընդդիմադիր «Ազգային կոմիտե» կուսակցությունը  Ախալցխայում պաշտոնապես կբացի իր տարածաշրջանային գրասենյակը: Ընդդիմադիր կուսակցության գրասենյակն Ախալցխայում կփորձի խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ փոփոխություններ մտցնել հասարակական տրամադրություններում, հայտնում է վրացական «Սամխրեթիս Կարիբջե» պարբերականը:

«Իշխանությունների փոփոխումը ծրագրվում է միայն ընտրություններով: Գոյություն ունեն կուսակցություններ, որոնք այլ ձեւերով են գործում, եւ ոչ բոլոր են մեր ձեւը կիրառում»,-հայտնել է Սամցխե-Ջավախքի տարծաշրջանային կազմակերպության ղեկավար Օլեգ Սանդրոշվիլին: Ինչպես հայտնել է կուսակցության առաջնորդը, Սամցխե-Ջավախքում բոլորը պետք է նկատի ունենան որ մեկ ձայնն էլ էական նշանակություն ունի եւ մասնակցեն ընտրություններին:

«Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մեկ ձայնը կարեւոր փոփոխություն է մտցրել ընտրություններում: Բոլորս համախմբվելով պետք է գնանք դեպի ճիշտ ընտրության եւ որոշենք մեն երեխաների հետագա ճակատագիրը»,-հայտնել է նա:

Հիշեցնենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները նշանակված են 2012 թվականին: Հիմնականում հայերով բնակեցված Ջավախքում վրացական կուսակցությունները միշտ էլ պայքար են մղում հայ ընտրողի քվեն ստանալու համար: Սակայն, սովորաբար, Ջավախքի բնակչությունն իր ձայնը տալիս է իշխող կուսակցությանը:















NEWS.am

Просмотров: 549 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: