Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ԴԵԿՏԵՄԲԵՐ » 23 » Վաշինգթոնը «ծախել է» Ղարաբաղն Ալիեւի՞ն. նման պնդում է անում ռուսական լրատվամիջոցը
02:54
Վաշինգթոնը «ծախել է» Ղարաբաղն Ալիեւի՞ն. նման պնդում է անում ռուսական լրատվամիջոցը

Վաշինգթոնը չի խոչընդոտի ղարաբաղյան հակամարտության ուժային լուծմանը: Այս մասին գրում է ռուսական «Արգումենտի նեդելի» պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին: Գործակալության տվյալներով, ԱՄՆ վարչակազմը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին «քարտ-բլանշ» է տվել ԼՂ խնդիրը լուծելու համար:

Հոդվածի հեղինակը նշում է, որ Վաշինգթոնը չի խոչընդոտի ԼՂ խնդրի ուժային լուծմանը, բայց այդ դեպքում ամեն բան պետք է արագ արվի, ինչպես ժամանակին Խորվաթիան լուծեց Սերբական Կրաինայի հարցը, եւ ինչպես Վրաստանը փորձեց լուծել Հարավային Օսիայի հարցը:

Փոխարենը ԱՄՆ-ը Ալիեւից պահանջում է իրավունք Ադրբեջանի տարածքն օգտագործել որպես պլացդարմ Իրանի վրա հարձակվելու համար: Սկզբում միայն հետախուզության եւ հատուկ գործողությունների համար, ապա նաեւ մասշտաբային ռազմական գործողությունների համար:

Սակայն, գրում է պարբերականը, Ալիեւը դեռ տատանվում է: Նա վախենում է, որ այդ գործողությունը վատ կվերջանա Ադրբեջանի համար: Դա կարող է հարվածել երկրում քաղաքական վիճակին եւ անձամբ իրեն:

Հատկանշական է, որ նման բնույթի հոդվածը տպագրվում է հենց ռուսական մամուլում, հաշվի առնելով, որ Մոսկվան ամեն կերպ ցանկանում է մեծացնել իր դերը ԼՂ խնդրի կարգավորման հարցում: Բացի այդ, հոդվածը հիմնվում է «իր աղբյուրների վրա», որոնք չեն բացահայտվում:



NEWS.am
Просмотров: 442 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: