Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈԿՏԵՄԲԵՐ » 4 » Վաշաձեն ռուսական ռազմաբազայի համատեքստում Հայաստանի ինքնիշխանության մասին չի խոսել
14:47
Վաշաձեն ռուսական ռազմաբազայի համատեքստում Հայաստանի ինքնիշխանության մասին չի խոսել
Հայաստանն ինքնիշխան պետություն է և ինքն է որոշում` անվտանգության ինչ համակարգ ընտրի: Այս մասին այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ նալբանդյանի հետ համատեղ ասուլիսին ասաց Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությանը, թե ինքն ասել է, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգումը վտանգավոր է ոչ միայն Ադրբեջանի և Վրաստանի համար, այլև սպառնում է Հայաստանի անկախությանը և ողջ տարածաշրջանին։«Ոչ ոք իրավունք չունի Հայաստանի այդ գործին միջամտել: Ասեմ նաև, որ Հայաստանի անկախության, ինքնիշխանության, կայունության վերաբերյալ երբեք մեկնաբանություն չեմ արել», – ասաց նա։Միաժամանակ, նա նշեց, որ Վրաստանն էլ ինքնիշխան պետություն է և իրավունք ունի հայտարարություններ անել տարածաշրջանում ռուսական ռազմաբազաների տեղակայման վերաբերյալՎաշաձեի խոսքով՝ ռազմաբազաները սպառնալիք են Վրաստանի անվտանգության համար։ Նա հիշեցրեց, որ 1921թ. մեկ տարվա ընթացքում Հայաստանը, Վրաստանն և Ադրբեջանը կորցրեցին իրենց անկախությունը:












Tert.am

Просмотров: 470 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: