Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 25.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 23 » Վարդան Օսկանյանը հորդորում է Սերժ Սարգսյանին այցելել Րաֆֆի Հովհաննիսյանին
22:58
Վարդան Օսկանյանը հորդորում է Սերժ Սարգսյանին այցելել Րաֆֆի Հովհաննիսյանին
 Նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի առնչությամբ։ Այն ստորև ներկայացվում է ամբողջությամբ։«Այսօր ևս մեկ անգամ այցելեցի Հայաստանի նախկինարտգործնախարար և «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին, ով հացադուլի մեջ է արդեն ութ օր: Նրա հետ զրույցից պարզ է դառնում, որ ընդդիմության մեկ թևի առաջնորդը հաստատակամ է շարունակել իր քաղաքական բողոքը և անհամաձայնությունը վարվող քաղաքականության հետ: Այնուամենայնիվ, հացադուլի ամեն հաջորդ օր անդրադառնում է նրա առողջության վրա, և դա գնալով ավելի ակնհայտ է դառնում:Անկասկած, իր այս քայլով Րաֆֆի Հովհաննիսյանը արտահայտում է Հայաստանի բնակչության մի ստվար զանգվածի հուսահատությունը և հեռանկարի բացակայությունը:Հաշվի առնելով այն փաստը, որ ներկա նախագահը 2007-ին դեռ վարչապետի պաշտոնում այցելել է նշանավոր բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանին և հորդորել դադարեցնել քաղաքական դրդապատճառներից սկսած հացադուլը, ապա կարծում եմ, Հանրապետության նախագահը նույն քայլը կարող է ձեռնարկել Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում: Այս քայլը կնպաստի Հայաստանի ներքաղաքական իրադրության բարելավմանը, ինչպես նաև ելք կլինի ստեղծված իրավիճակից»:







Tert.am

Просмотров: 515 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: