Վահան Հովհաննիսյանը երազում է դառնալ Կարսի նահանգապետ - 6 Апреля 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 8.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 6 » Վահան Հովհաննիսյանը երազում է դառնալ Կարսի նահանգապետ
20:07
Վահան Հովհաննիսյանը երազում է դառնալ Կարսի նահանգապետ





Վահան Հովհաննիսյանը երազում է դառնալ Կարսի նահանգապետ «Միգուցե իմ հարցը ձեզ զայրացնի, բայց ինչպե՞ս եք վերաբերում այն փաստին, որ հայաստանի մայրաքաղաքը դառնա Ստեփանակերտը»  հարցին ի պատասխան «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «100 հարց ու պատասխան» խորագրով հանդիպումների շարքի ժամանակ հանդիպման հյուր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն ասել է.

Ինչո՞ւ պետք է զայրացնի։ Ես ընդհանրապես կնախընտրեի Կարսը։ Ինձ մի անգամ հարցրեցին, ասացին, ո՞րն է ամենաբարձր պաշտոնը, որ ես կյանքում երազում եմ, ես ասացի Կարսի նահանգապետը, բայց դա դեռ չի ստացվում։

Այդուհանդերձ, նա նշել է, որ Ստեփանակերտը Հայաստանի մայրաքաղաք դարձնելն ինքնին շատ գեղեցիկ և հրապուրիչ գաղափար է, բայց դա նշանակում է շատ լուրջ փոփոխություններ, նախ ԼՂՀ–ն իր ազատագրված տարածքներով պետք է ՀՀ մաս դառնա, ինչը կնշանակի բազմաթիվ դիվանագիտական և քաղաքական բարդություններ։

Եկեք մի քիչ էլ սպասենք, իսկ մինչ այդ գեղեցկացնենք Ստեփանակերտը,– ասել է Վահան Հովհաննիսյանը։




7or.am


Просмотров: 195 | Добавил: Hayruni_Sergo | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: