Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 27.5.2017
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 8 » Վահագն Չախալյանը կոչ է անում համախմբվել ու դիմակայել վրացական իշխանությունների նետած մարտահրավերներին
18:26
Վահագն Չախալյանը կոչ է անում համախմբվել ու դիմակայել վրացական իշխանությունների նետած մարտահրավերներին

Ջավախքահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը ջավախքահայությանն ուղղված հայտարարությունում հերթական անգամ կոչ է արել համախմբվել եւ վրացական իշխանությունների կողմից նետված  մարտահրավերներին դիմակայել միասնական ուժերով։

Ստորեւ ներկայացնում ենք նրա կոչը՝ զգալի կրճատումներով։

«2011թ. հունվարի 21-ին լրացավ երկուսուկես տարին, ինչ վրացական իշխանությունները փորձեցին ուժի միջոցով լռեցնել ջավախքահայության պահանջատիրությունը` դիմելով «Միանսական Ջավախք»-ի առաջնորդներին ձերբակալելու, արտաքսելու եւ ահաբեկելու ծայրահեղ միջոցներին:

2011 թվականը, իր հետ նոր հույսեր բերելով, նաեւ առաջ է քաշում նոր մարտահրավերներ, որոնց դիմակայելու համար մեզանից ջանքեր, համախմբվածություն եւ ուժերը կենտրոնացնելու կարողություն է պահանջվելու: Այդ մարտահրավերներից ամենեւին էլ երկյուղել կամ տագնապի մատնվել պետք չէ: Ճիշտ է, մեծ են տարածաշրջանը հայաթափել ցանկացող ուժերի հնարավորությունները, սակայն ջավախքահայությունն էլ այսօր մենակ չէ:

Ամենակարեւորն այն է, որ մեր կողմն է արդարությունը:

Այսօր մենք ո՛չ մեկին չենք ուզում իր տնից բռնի հանել ու բնակվել նրա տեղը: Ընդհակառակը, մենք այսօր պաշտպանում ենք մեր տները ուրիշի ոտնձգություններից:

Մենք ո՛չ մեկին չենք պարտադրում մոռանալ իրնեց մայրենին ու պատմությունը: Ընդհակառակը, մենք այսօր պաշտպանում ենք մեր մայրենին ու պատմությունը:

Այսօր մենք ո՛չ մեկին չենք հորդորում ուրանալ իրենց հավատքը: Ընդհակառակը, մենք այսօր չենք ուզում ուրանալ մեր կրոնը:

Այսօր մենք ո՛չ մեկին չենք ստիպում հեռու մնալ իրենց եկեղեցիներից, դրանք թողնել ժամանակի ու բնության քմահաճությանը: Ընդհակառակը, մենք այսօր պայքարում ենք, որ մեզ վերադարձնեն մեզանից խլված մեր անօտարելի իրավունքը` տեր կանգնել մեր պապերի ձեռքով կառուցված տաճարներին:

Այսօր մենք ո՛չ մեկին չենք պարտադրում հայերեն սովորել, ազգանունների վերջավորությունները «յան» դարձել: Ընդհակառակը, մենք այսօր մերն ենք պաշտպանում:

Ուրիշի ունեցածի վրա աչք չունենք, բայց մերն էլ ոչ մեկին չենք տա, ինչքան էլ այդ «մեկը» մեզանից ֆիզիկապես ուժեղ ու քանակապես շատ լինի: 
Մենք պայքարում ենք հանուն Ջավախքի հայապահպանության։

Ի՞նչ են անում վրաց իշխանությունները. հայերենի դասաժամերն են կրճատում, արգելում են «Հայոց պատմություն» դասընթացները:

Ի՞նչ են անում վրաց իշխանությունները. արգելում են հայկական գրքերի մուտքը Ջավախք:

Չեն թողնում վերանորոգել մեր եկեղեցիները, բայց ի՞նչն է խանգարում հավաքվել, մաքրել դրանք, համոզված լինելով, որ այսօր, այս դժվար պայմաններում այդ մաքրելը հավասարազոր է վերանորոգման:

Անհրաժեշտ է դիմադրություն, հակառակորդը մեր աչքերում չպիտի նկատի թուլություն կամ հոգնածության հետք իսկ:

Այստեղ անելիքի առյուծի բաժինը ընկնում է երիտասարդների ուսերին:

Մենք պետք է թոթափենք մեր վրայից անտարբերության փոշին, անտարբերություն մեր իսկ ճակատագրի նկատմամբ: Չկա ավելի մեծ վիրավորանք, քան ազգային արժանապատվությանը դիպչելը, ազգային իրավունքները ոտնահարելը, մի՛ հանդուրժեք նման վիրավորանք:

Անկախ նրանից, թե Վրաստանի իշխանությունները ինչ են պատրաստվում անել, մենք պետք է մշակենք գործողությունների մեր հստակ ծրագիրը եւ հետամուտ լինենք դրա իրականացմանը:

Մենք չպիտի ընկճվենք, չպիտի հիասթափվենք ու պետք է լավ գիտակցենք, որ մեր ընկճվածությունից ու հիասթափությունից հենց առաջին վնաս կրողները մենք ենք լինելու:

Այո, 2011 թվականը նոր մարտահրավերների տարի է լինելու, սակայն պետք է գիտակցել, պետք է հավատալ, որ այն նաեւ նոր հաղթանակների, նոր նվաճումների տարի է լինելու: Բոլորս մեկտեղ ուս ուսի տված հետ նվաճենք մեր պապերի երկիր Ջավախքի վեհությունը, մեր հպարտ Աբուլի վեհությունը:

Պայքա՛ր  մինչեւ հաղթանակ»:







NEWS.am

Просмотров: 194 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: