Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 24.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 9 » The Economist. Ղարաբաղյան հակամարտությունը դեռ սառեցված է, բայց սկսել է տաքանալ
12:28
The Economist. Ղարաբաղյան հակամարտությունը դեռ սառեցված է, բայց սկսել է տաքանալ
The Economist պարբերականն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, որտեղ նշվում է, որ ԼՂ հակամարտությունը, որ երբեմն ներկայացվում է որպես «սառեցված», տաքանում է:

«Գտնվո՞ւմ են արդյոք 

Ադրբեջանն ու Հայաստանը պատերազմի վերսկսման շեմին

: Առաջին հայացքից ոչ: Շաբաթ երկու երկրների նախագահները ռուսական հարավային առողջարանում հանդիպեցին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ, ով հանդես է գալիս արդար միջնորդի կարգավիճակում», գրում է The Economist-ը:

«Նրանք մի քանի հաճելի հայտարարություններ են արել: Երկու կողմերն էլ համաձայն են կարգավորել իրենց տարաձայնությունները խաղաղ եղանակով: Նրանք նաեւ պայմանավորվել են հետաքննել հրադադարի ռեժիմի խախտումները:

Նման միջոցառումները կարող են վերականգնել որոշակի վստահություն: 

Ղարաբաղյան հակամարտությունը

, որ երբեմն ներկայացվում է որպես «սառեցված», տաքանում է: Միջազգային ճգնաժամային խմբի վերջին զեկույցը նկատում է, որ նախորդ տարի հրադադարի ռեժիմի խախտումների դեպքերն աճել են 53 տոկոսով: Բախումների արդյունքում զոհվել է առնվազն 25 զինվոր: Սոչիի հանդիպումից մի քանի ժամ առաջ տեղեկություններ տարածվեցի ադբեջանցի դիպուկահարի կրակոցից հայ զինվորի մահվան մասին: 1994թ. հետո ընդհանուր առմամբ զոհվել է 3000 մարդ:

Երկու երկրներն էլ ակտիվացրել են ռազմատենչ հռետորաբանությունը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2010թ. 9 առնաձին ելույթ է ունեցել, եւ որեւէ նախանշան չկա, որ այս տարի նվազեցնելու է հռետորաբանություն: Նրա հայ գործընկեր Սերժ Սարգսյանը ընդգծել է ցանկացած հարձակում հետ մղելու իր երկրի պատրաստակամությունը:

Երկու առաջնորդներն էլ իրենց խոսքերն ամրապնդում են գործով: Նավթով հարուստ Ադրբեջանում տարեկան միջինը 50 տոկոսով աճում են պաշտպանական ծախսերը, իսկ այս տարի ռազմական բյուջեն ավելին է, քան Հայաստանի ողջ բյուջեն: Հայաստանն էլ իր բանակն ամրապնդում է Ռուսաստանի օգնությամբ», գրում է թերթը:



NEWS.am

Просмотров: 515 | Добавил: hayruni88 | Теги: arcax | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: