(տեսանյութ) Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարում - 15 Марта 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 15 » (տեսանյութ) Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարում
19:33
(տեսանյութ) Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարում
  

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության այսօր կայացած բաց համաժողովում հայտարարեց, որ այսօրվանից հացադուլ է հայտարարել:

Հովհաննիսյանը հացադուլը անցկացնում  է Ազատության հրապարակում: 

«Ես ո'չ աղաչում եմ, ո'չ խնդրում, ո'չ էլ պահանջում եմ, բայց ակնկալում եմ, որ արտակարգ այս իրավիճակում գործող իշխանությունը վայր իջնի եւ վերադարձնի հայ ժողովրդին իր ձայնը եւ իր ձայնի իրավունքը», Ազատության հրապարակում «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հովհաննիսյանը` շարունակելով. - «Ես ակնկալում եմ, որ գործող իշխանությունը արտակարգ լուծումը ինքը կիրացնի, միաժամանակ հույս ունեմ, որ հայ հասարակությունը ինքը նաեւ իրավատեր կդառնա սեփական երկրում եւ չի սպասի, որ որեւէ մեկը սկուտեղի վրա իրեն մատուցի իր իրավունքները եւ ազատությունները, դրանք պետք է վաստակվեն եւ նվաճվեն»:

Հարցին, թե ինչ ժամկետներում է ակնկալում արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները, Հովհաննիսյանը արձագանքեց. - «Ակնհայտ է, որ պետությունը, ազգ-պետությունը կանգնած է հերթական կամ արտահերթ անդունդի եզրին, եւ անհրաժեշտ են արտահերթ լուծումներ: Ես ժամկետ չեմ նշել ո'չ իմ ակնկալիքի, ո'չ էլ հացադուլի առիթով, բայց այն, որ մենք ահավոր, աննախադեպ արտակարգ դրության մեջ ենք, դա ակնհայտ է բոլորիս»:

«Ժառանգության» առաջնորդը ասաց, որ հացադուլը կշարունակի այնքան ժամանակ, որքան «Աստված ուժ եւ կարողություն կտա»:

Ավելի վաղ` «Ժառանգություն» կուսակցության բաց համաժողովում Հովհաննիսյանը ասել է, որ իրենք ոչ մի բան չեն խնդրում, ոչ մի բան չեն հայցում եւ նույնիսկ ոչ մի բան չեն պահանջում: 

«Ակնկալում ենք, որ պետական պարտականություններից իշխանության ցուցաբերած դե ֆակտո հրաժարումները թե' ներքին, թե' արտաքին առումներով պաշտոնականացվեն: Իշխանությունը դառնա ժողովրդին: Զույգ նոր ընտրություններով (թող հերթականությունը նրանք որոշեն), բայց մի անգամ մեր կյանքում, մեր երեխաների կյանքում մենք մեր վրա պարտք եւ պատասխանատվություն վերցնենք, որ ընտրվի ճշմարիտը, ով էլ լինի», - ասել էր «Ժառանգության» առաջնորդը: 

Ըստ Հովհաննիսյանի` Հայաստանում «եկել է քարերը հավաքելու ժամանակը»: Նա նշեց, որ «Ժառանգությունն» իր սխալներով հանդերձ միշտ պայքարել է Հայաստանի եւ հայ ժողովրդի իրավունքների համար եւ կշարունակի նույն կերպ պայքարել՝ մինչեւ կունենա քաղաքական արդյունք, «մինչեւ որ Հայաստանում ժամացույցը հնչի արդարության զանգով»:

azatutyun.am

Просмотров: 221 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: