ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԲԱՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԸ - 26 Марта 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 8.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 26 » ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԲԱՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԸ
12:15
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԲԱՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Կամ երբ չգիտես, թե ով է Մանդակունին
 
Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չգնալով Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ, բացեց այնտեղ տանող ճանապարհը իշխանության առաջ: Մարտի 25-ին Րաֆֆի Հովհաննիսյանին է այցելել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նույն օրը խորհրդարանի ԲՀԿ խմբակցության անդամներն են այցելել Հովհաննիսյանին եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից դիմել նրան հացադուլը դադարեցնելու եւ խորհրդարան վերադառնալու կոչով, որ երկրի խնդիրները համատեղ քննարկեն: Նույնիսկ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ չգնալու մասին իր առաջվա տեսակետն այլեւս վերացած է, եւ ինքը եւս կարող է գնալ Րաֆֆիին տեսության:
 
Մնում է մի հարց` կգնա արդյոք Սերժ Սարգսյանը: Կարծես թե իրադարձությունների ընթացքը տանում է դրան` իշխանությունը կամաց-կամաց գնում է Րաֆֆի Հովհաննիսյանին տեսության, նախապատրաստելով Սերժ Սարգսյանի մուտքը հրապարակ: 
 
Տեր-Պետրոսյանի չմոտենալը, ինչը նա հետագայում բացատրեց Հովհաննես Մանդակունու լեզվով, իշխանությանը ստիպեց կայացնել գնալու որոշում, քանի որ ստեղծվել էր Տեր-Պետրոսյանի ֆոնին հանդուրժող, լայնախոհ եւ մարդասեր երեւալու լավ հնարավորություն: Կարծես թե դա այն իշխանությունը չէ, որի ներկայացուցիչները Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի առաջին օրերին գրեթե ծաղրական արտահայտություններ էին անում նրա հասցեին:
 
Կարծես Հովիկ Աբրահամյանի կուսակից եւ տեղակալ Սամվել Նիկոյանը չէր, որ հայտարարել էր, թե Րաֆֆի Հովհաննիսյանը հաճելին համատեղում է օգտակարի հետ: Կարծես Հովիկ Աբրահամյանի կուսակից, Գալուստ Սահակյանի «այլախոհական» անցյալի զինակից Վազգեն Կարախանյանը չէր, որ կատակել էր, թե ուտելիք է ուղարկել Րաֆֆի Հովհաննիսյանին: Կարծես թե երիտասարդ հանրապետականները չէին, որ հայտարարել էին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը PR է անում:
 
Ու ոնց որ թե այդ գործիչներից որեւէ մեկը որեւէ նկատողություն չի ստացել իր կուսակցական կամ խորհրդարանական բոսերից` Սերժ Սարգսյանից, Հովիկ Աբրահամյանից, Գալուստ Սահակյանից: Ու երբ այդ բոսերն այսօր հերթ են կանգնում Րաֆֆի Հովհաննիսյանին հանդիպելու համար, մեղմ ասած դժվար է լինում նրանց մարդասիրության եւ հոգատարության մղումներին հավատալը: Այ, օրինակ եթե Հովիկ Աբրահամյանը Րաֆֆի Հովհաննիսյանին այցելելուց առաջ հանդես գար ասենք Սամվել Նիկոյանի նկատողությամբ, ապա Րաֆֆին այցելելու անկեղծությանը հնարավոր կլիներ հավատալ:
 
Իսկ հիմա մնում է ընդամենը մտածել, որ այդ մարդիկ պարզապես PR են անում, ինչի համար իրենց կուսակիցները մեղադրում էին հենց Րաֆֆի Հովհաննիսյանին: Նրանք նախ փորձեցին Հովհաննիսյանին օգտագործել Տեր-Պետրոսյանին հարվածելու համար, գեներացնելով այն աղմուկը, որ բարձրացավ այն բանից հետո, երբ Կոնգրեսի առաջնորդը հրաժարվեց մոտենալ Րաֆֆի Հովհաննիսյանին: Հիմա էլ Րաֆֆի Հովհաննիսյանին փորձ է արվում օգտագործել արդեն սեփական իմիջը բարձրացնելու համար:
 
Մինչդեռ երբ օրինակ աղմուկ էր բարձրանում հացադուլավորին անհրաժեշտ վրան տեղադրելու համար, թե ԱԺ նախագահը, թե իշխանության որեւէ այլ բարձրաստիճան պաշտոնյա չփորձեց որեւէ քաղաքական դիրքորոշում արտահայտել այդ կապակցությամբ:
 
Հայաստանի իշխանության ներկայացուցիչներին թվում է, թե հասարակությունը հիշելու, տրամաբանելու հատկություն չունի եւ կյանքը հատվածներով է պատկերացնում, այդ հատվածները չի կարողանում կապել իրար: Սխալվում են: Հասարակությունը հիշում է, տրամաբանում, իշխանության գործունեությունը դիտում ոչ թե հատվածների բաժանած, այլ ամբողջության մեջ, որովհետեւ քաղաքական պատասխանատվությունը հատվածական կամ հատվածային չի լինում: Իշխանությունը կամ կրում է քաղաքական պատասխանատվություն ամեն ինչի, ամեն մի չինովնիկի արարքի համար, կամ չի կրում ոչ մի պատասխանատվություն ընդհանրապես:
 
Րաֆֆի Հովհաննիսյանի գործն է իհարկե ընդունել իրեն այցելողներին այնպես, ինչպես կկամենա: Բայց թերեւս կարելի է ասել, որ այդ այցերը տվյալ պարագայում չեն արժանանում հանրային ընդունելության, որովհետեւ այդ այցերը հակասության մեջ են մտնում նույն այդ իշխանության մյուս գործողությունների հետ: Իսկ հասարակությունը կարողանում է հիշել ու տրամաբանել:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

lragir.am
Просмотров: 147 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: