Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԿԻՐԱԿԻ, 19.11.2017
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈՒԼԻՍ » 28 » Տավուշի դիրքերում սպանվել է պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանը` լրագրող Ծովինար Նազարյանի եղբայրը
11:40
Տավուշի դիրքերում սպանվել է պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանը` լրագրող Ծովինար Նազարյանի եղբայրը

Հայաստանի Տավուշի մարզի զինվորական դիրքերում հուլիսի 27-ին ինքնաձիգի կրակոցից մահացել է 29-ամյա պայմանագրային զինծառայող, հենակետի ավագ Արտակ Նազարյանը: Նա պայմանագրային ծառայության էր անցել անցյալ տարվա դեկտեմբերին:

Հուլիսի 6-ին Արտակի մայրը այցելել էր որդուն եւ մի քանի օր մնացել, իմանալով, որ որդին խնդիրներ ունի սպաների հետ: Դեպքը տեղի է ունեցել երեկ` հուլիսի 27-ի առավոտյան, ծնողներին հայտնել են երեկ ժամը 17-ին: Ներկայում Արտակի դիակը Երեւանում է: Ծնողներին ասել են, թե նա ինքնասպանություն է գործել, ինքնաձիգից կրակելով բերանի մեջ: Հարազատները, սակայն, չեն հավատում այս վարկածին: Հաղորդում է Lragir.am-ը:

Նշենք, որ Արտակ Նազարյանը մեր գործընկեր, լրագրող Ծովինար Նազարյանի եղբայրն է: Ցավակցում ենք մեր գործընկերոջն ու նրա հարազատներին:

                                                                                            news.am

Просмотров: 229 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: