Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 25.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ԴԵԿՏԵՄԲԵՐ » 13 » Թուրքիայում հայ տղան գնդակահարել է նորապսակ քրոջն ու թուրք փեսային. Cihan
12:36
Թուրքիայում հայ տղան գնդակահարել է նորապսակ քրոջն ու թուրք փեսային. Cihan

Ստամբուլում քրիստոնյա և մուսուլման ընտանիքների միջև ծագած վեճն ավարտվել է ողբերգությամբ։ Հարսնացուի եղբայրը սպանել է քրոջն ու նրա ամուսնուն։

Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան, Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում։ Դեպքի վայր ժամանած թուրք ոստիկանները թանկարժեք մի մեքենայի մեջ հայտնաբերել են հրազենային վնասվածքներով երկու մարմին՝ 29–ամյա Զեքերիա Վուրալին և նրա կնոջը՝ 26–ամյա Սոնայ Վուրալին։

Պարզվել է, որ զույգն ամուսնացել է ընդամենը տասն օր առաջ։ Սպանության կասկածանքով ձերբակալվել է Սոնայ Վուրալի ավագ եղբայրը՝ Գյունայ Օ.–ն։

«Մենք դեմ էինք այդ ամուսնությանը։ Երեկ զրուցելու համար հանդիպեցինք մի սրճարանում։ Զեքերիան ասաց, թե ամեն ինչ ավարտված է, և որ ես չմիջամտեմ իրենց գործերին։ Նույն բանն էլ ասաց քույրս։ Երբ դուրս եկանք սրճարանից և նստեցինք մեքենա, նրանց սպանեցի»,– ոստիկանությունում հայտարարել է Գյունայը։

Ըստ թուրքական ԶԼՄ–ների՝ այդ երկու ընտանիքների միջև վեճը հին պատմություն ունի։ Աղջկա ընտանիքը դեմ էր ամուսնությանը, քանի որ փեսան մուսուլման էր։ Գրեթե բոլոր թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ աղջիկն ասորի ընտանիքից էր։ Սակայն Cihan գործակալությունը, վկայակոչելով սպանված փեսայի հորեղբորը՝ Ջեմիլ Վուրալին, նշում է, որ աղջիկը եղել է հայկական ընտանիքից։

«Քանի որ մեր տղան մուսուլման էր, աղջկա կողմը չէր ընդունում ամուսնությունը։ Շատ պայքարեցինք խաղաղության հաստատման համար։ Երեխաներն իրար շատ էին սիրում։ Աղջիկը նույնիսկ իր ընտանիքին ասել էր, որ եթե չթույլատրեն ամուսնանալ, ինքնասպանություն կգործի։ Կրոնը չպետք է խոչընդոտեր նրանց ամուսնությանը»,– պատմել է Ջեմիլ Վուրալը՝ ավելացնելով.

«Աղջկա ավագ եղբայրը երիտասարդների ընտանիքներին հաշտեցնելու պատրվակով հանդիպում է նրանց հետ և սրճարանում զրուցելուց հետո սպանում նրանց։ Ոստիկանությունն այդ դժբախտության մասին մեզ տեղեկացրեց երեկոյան։ Քանի որ աղջիկը հայկական ընտանիքից էր, նրանք դեմ էին ամուսնությանը»։

Իսկ սպանված փեսայի մտերիմներից մեկն էլ ասել է, որ Զեքերիան պատրաստվում էր փոխել կրոնը։

«Հարսանիքը տեղի էր ունենալու եկեղեցում, և Զեքերիան ասում էր, որ պատրաստվում է կրոնափոխ լինել։ Երբ նրանք փախան առաջին անգամ, աղջկա ընտանիքը հայտարարեց, թե այդ խայտառակությունն արյունով է մաքրելու։ Հետո աղջիկը վերադարձավ հայրական տուն։ Սակայն ավելի ուշ նրանք դարձյալ փախել և գաղտնի կերպով ամուսնացել էին, ինչի մասին մենք տեղեկություն չունեինք»,– ասել է փեսայի մտերիմը։






Tert.am

Просмотров: 493 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: