Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 28.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 14 » Թուրքիայից բանագնաց է գալիս
18:28
Թուրքիայից բանագնաց է գալիս
 Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հատուկ դեսպան է ուղարկելու Հայաստան: Նա պատրաստվում է նամակ գրել եւ խնդրել Սերժ Սարգսյանին, որպեսզի Հայաստանը կողմ քվեարկի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում թուրք դիվանագետի թեկնածությանը:

Թուրքական «Habertürk»-ի հաղորդմամբ Գյուլի անձնական նամակը Սերժ Սարգսյանին փոխանցելու է անձամբ թեկնածուն` Էրսին Էրչինը: Վերջինը եւ ասել է, թե Հայաստան է ժամանելու մարտին, եւ որ Թուրքիայի նախագահի նամակը բարի կամքի դրսեւորում է Հայաստանի նկատմամբ:

«Հայաստան եմ գնալու որպես Գյուլի հատուկ ներկայացուցիչ: Իմ այցը Երեւան արդեն իսկ մեսիջ է: Մեր նախագահի մեսիջը այն է, որ Թուրքիան չեզոք դիրքորոշում ունենա ԵԱՀԿ-ում գործունեության ժամանակ, եւ որ գլխավոր քարտուղարը եւս չեզոք է հանդես գալու: Իմ այցը Հայաստան նաեւ ճանապարհ կհարթի երկու երկրների միջեւ հոգեբանական կամուրջները վերականգնելու համար»,-ասել է Էրչինը:

Նա նաեւ տեղեկացրել է, որ արդեն Հունաստանի միջնորդությամբ հարթել է կապերը Կիպրոսի ղեկավարության հետ, որպեսզի հունական Կիպրոսը եւս իր թեկնածությանը դեմ չարտահայտվի:

Նշենք, որ բացի էրչինից, ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնում է եւս երեք թեկնածու` ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սոարեշը, Ավստրիայի նախկին արտգործնախարար Ուրսուլա Պլասնիկը եւ ՄԱԿ-ի` Կոսովոյի հարցերով նախկին հատուկ ներկայացուցիչ իտալացի Լամբերտո Զանները:

ԵԱՀԿ-ում թեկնածուն համարվում է ընտրված միայն այն դեպքում, եթե նրան կողմ են արտահայտվում բոլոր անդամները:






a1plus.am

Просмотров: 511 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: