Թուրքիայի փոխվարչապետը խոստանում է վերադարձնել ազգային փոքրամասնությունների կալվածքները - 28 Августа 2010 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 28 » Թուրքիայի փոխվարչապետը խոստանում է վերադարձնել ազգային փոքրամասնությունների կալվածքները
11:51
Թուրքիայի փոխվարչապետը խոստանում է վերադարձնել ազգային փոքրամասնությունների կալվածքները


Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ ընթրիքի ժամանակ երկրի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը հայտարարել է, թե բռնագրավված կալվածքները վերադարձնելը Թուրքիայի իշխանությունների «ճիտին պարտքն է»:
«Առընչը շատ հստակ կերպով ասաց, թե` անվարան կարող եմ ասել, որ անիրավ կերպով բռնագրավված կալվածքները վերադարձնելը մեր ճիտին պարտքն է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց Ստամբուլում լույս տեսնող «Մարմարա» օրաթերթի խմբագիր Ռոբեր Հատեճյանը` ընգծելով. - «Սա շատ կարեւոր խոսք էր, որ հրապարակավ ասվեց»:

«Բյուլենթ Առընչը ընդհանրապես ասաց, որ մենք բոլորս` մահմեդական կամ քրիստոնյա, Թուրքիան ձեւավորել ենք միասնաբար: Սա արդեն կարեւոր խոսք էր», - շարունակեց Հատեճյանը:

Նրա փոխանցմամբ, Առընչը խոսել է նաեւ օրենսդրական փոփոխությունների մասին, որը ազգային փոքրամասնությունների հաստատություններին հնարավորություն է տալիս շահույթ ունենալ իրենց ունեցվածքից: Նախկինում դա կարող էին անել միայն թուրքական հաստատությունները:

«Մարմարա»-ի խմբագրի խոսքով, դա շատ կարեւոր է հայ համայնքի համար. - «Սա շատ կարեւոր է: Իմ կարծիքով, մեր կալվածքները վերադարձնելուց էլ կարեւոր է, որովհետեւ մեր ազգային մարմինները ունեն թափուր հողեր կամ հին, խարխուլ շենքեր, կալվածքներ, որոնք պետք է քանդվեն, եւ դրանց տեղում խոշոր արդիական համալիրներ պիտի կառուցվեն: Սրանց մեջ առեւտրական կենտրոններ, պանդոկներ, թատերասրահներ եւ այլն պիտի գտնվեն: Եվ սա շատ մեծ հասույթ պիտի ապահովի մեր ազգային մարմիններին»:

Հատեճյանի փոխանցմամբ, Բյուլենթ Առընչը հիշատակել է հայկական «Սուրբ Փրկիչ» հիվանդանոց կատարած այցելությունը. - «Չափազանց զարմացած էր իր տեսածով, խորապես տպավորված էր: Իր կյանքում առաջին անգամ եղել էր մի հիվանդանոցում, որտեղ բոլորը ժպտում են, ինչը նշանակում է, որ հիվանդանոցում ամեն բան հրաշալի է ընթանում»:

Ընթրիքին մասնակցել են ազգային փոքրամասնությունների հաստատությունների 160-ից ավելի ներկայացուցիչներ:

Հայկական կողմի մասնակցությունը, Հատեճյանի փոխանցմամբ, բավական բազմանդամ էր. - «Արամ սրբազանը` պարտիարքարանի անունից, համայնքի անունից` «Սուրբ Փրկիչ» ազգային հիվանդանոցի հոգաբարձության ատենապետ Պետրոս Շիրինօղլուն, հայտնի ազգայիններ, մեր եկեղեցիների թաղային խորհուրդների ատենապետներ»:

Հատեճյանի ամփոփմամբ` Թուրքիայում ազգային փոքրամասնությունների ավելի քան 600 հաստատություններ կան, եւ այս բոլորի հետ միասնությունը Թուրքիայի այսօրվա կառավարության առաջնահերթություններից մեկն է: 

                                                       azatutyun.am            

Просмотров: 218 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: