Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 19.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈՒԼԻՍ » 28 » Թուրքիան նույն բանը Հայաստանի վրա 3 անգամ է ծախում. թուրքագետ
17:38
Թուրքիան նույն բանը Հայաստանի վրա 3 անգամ է ծախում. թուրքագետ
«Թուրքիան նույն բանը Հայաստանի վրա 3 անգամ է ծախում»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ խոսելով Վանի Սուրբ Խաչ եկեղեցու մասին։ Նա հավելեց, որ Թուրքիան իր քաղաքականության մեջ զիջումները մաս–մաս անելու սովորություն ունի։

Ըստ նրա՝ նվազագույնը Թուրքիայի իշխանությունները եկեղեցու վրա կտեղադրեն խաչ և պատարագից հետո կհանեն, իսկ առավելագույնը՝ խաչը կտեղադրեն չեն հանի։ «Իմ կարծիքով, սակայն, Սուրբ Խաչում կտրվի պատարագ, բայց այն կմնա որպես թանգարան»,– նշեց Շաքարյանը։

Թուրքագետը հայտարարեց, թե սեպտեմբերը հայ–թուրքական հարաբերությունների առումով հարուստ օրակարգ կունենա, քանի որ սպասվում են Աղթամար կղզում Սուրբ Խաչ եկեղեցում պատարագի մատուցման արարողությունը, Հայաստանում՝ ՆԱՏՕ–ի զորավարժությունները, որոնց պետք է մասնակցեն նաև թուրքեր, բացի այդ՝ հոկտեմբերին լրանում է հայ–թուրքական Արձանագրությունների ստորագրման մեկ տարին։

Tert.am

Просмотров: 539 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: