Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 22.8.2017
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 5 » Թուրքիան անպայման խնդիրներ է ունենալու Ռուսաստանի հետ. քաղաքագետ
12:00
Թուրքիան անպայման խնդիրներ է ունենալու Ռուսաստանի հետ. քաղաքագետ
Թուրքիան գերիշխանության է ձգտում տարածաշրջանում, իսկ դա նշանակում է, որ նա անպայման խնդիրներ է ունենալու Ռուսաստանի հետ: Այս մասին ադրբեջանական Zerkalo օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է ռուս քաղաքագետ, լրագրող միջազգայնագետ, «Ռուսաստանն ու գլոբալ քաղաքականությունը» լրագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը` պատասխանելով այն հարցին, թե «արդյո՞ք կարող է ռուս-թուրքական մերձեցումը փոփոխություն մտցնել Հարավային Կովկասում և այդ թվում ղարաբաղյան հակամարտությունում առկա իրավիճակը»:

«Ներկա պահին Թուրքիային պետք է հավասարաչափ զարգացնել հարաբերությունները տարածաշրջանի բոլոր խաղացողների, այդ թվում` Հայաստանի հետ: Սակայն դա բախվում է ղարաբաղյան հիմնախնդրին: Թուրքիան չի կարող թույլ տալ իրեն կորցնել Ադրբեջանը, իսկ մյուս կողմից նման իրավիճակում ինչպե՞ս վերականգնել հարաբերությունները Հայաստանի հետ: Այժմ Բաքուն հիմնական խաղացողն է էներգետիկ բնագավառում: Այդ պատճառով էլ թուրքական կողմի` սահմանը բացելուն, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև որպես միջնորդ հանդես գալուն ուղղված ակտիվ գործողությունները նվազեցին: Միակ բանին, որ հասավ Թուրքիան, այն է, որ ակտիվացրեց խաղն իր դաշտում, իր տարածաշրջանում»,- ասել է Ֆյոդոր Լուկյանովը:

Իսկ ի պատասխան այն հարցին, թե «Երկար ժամանակ է, ինչ Ադրբեջանում Միացյալ Նահանգները դեսպան չունի: Արդյոք դա կարո՞ղ է պայմանավորված լինել Բաքվի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների սառեցմամբ», ռուս քաղաքագետը հայտարարել է.

«Դժվար թե: Չեմ կարծում, որ դրա ետևում թաքնված է ինչ-որ խորամանկ խարդավանք: Հավանաբար դա ունի ներքին պատճառներ: Բարաք Օբամայի առաջնահերթությունների համակարգում հետխորհրդային տարածքն ու մասնավորապես Հարավային Կովկասը չեն զբաղեցնում այն տեղը, որը դրանք զբաղեցնում էին Բուշի օրոք: Սակայն ամերիկյան վարչակազմը չի կարող անտեսել տարածաշրջանը: Այնպես որ ճիշտ դեսպանի ընտրությունը հեշտ գործ չէ»:
 

Tert.am

Просмотров: 181 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: