Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 24.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 14 » Թուրքերն Ամերիկյան լոբբինգի վրա միլիոններ են ծախսում...
12:45
Թուրքերն Ամերիկյան լոբբինգի վրա միլիոններ են ծախսում...
 Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարության տվյալների համաձայն, Թուրքիան ԱՄՆ-ում 2010 թվականին լոբբիստական նպատակներով ծախսել է 3,3 մլն ամերիկյան դոլար: Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet պարբերականը:
Թուրքերը վերոհիշյալ գումարի մեծ մասը ծախսել են ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը կանխելու համար: Թուրքական պարբերականի որակմամբ, «դամոկլեսյան սրի» նման Թուրքիայի գլխին ճոճվող բանաձևի ընդունումը կանխելու համար գործի է դրվել 7 կազմակերպություն, որից 4-ը հստակ ընդգված լոբբիստական գործունեություն են ծավալում:
Ստորև ներկայացված են այն 7 կազմակերպությունը, որոնք ֆինանսավորվել են Թուրքիայի կողմից (կազմակերպության անվան կողքին նշված է Թուրքիայից ստացած գումարի չափը):

Gephardt Group: 1.424.113

Dickstein Shapiro: 535.500

Caspian: 168.000

Mercer: 50.000

Fleishman-Hillard: 590.859

30 Point Strategies: 270.000

Silver Associates: 270.000
Նշենք, որ իրականում Թուրքիան տարեկան մի քանի հարյուր միլիոն դոլար գումար է ծախսում` փորձելով թույլ չտալ իր մեծագույն ոճրագործության ճանաչումն աշխարհում: Թուրքերը ֆինանսավորում են նաև խոշոր գիտական և կրթական կենտրոնները` նման կերպ փորձելով 
նենգափոխել պատմությունը:


Просмотров: 506 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: