12:50 Թուրքագետ. Թուրքիայի նոր սահմանադրությունը ավելի լավ եւ ազատական սահմանադրություն է | |
Նրա խոսքով, եթե այդ երկրի հին Սահմանադրության կետերից մեկով հնարավոր էր դառնում փակել պետությանն անհաճո այս կամ այն կուսակցությունը, ապա այժմ դա ավելի բարդ է դարձել։ «Նախկին Սահմանադրությամբ կարելի էր արգելե քաղաքական գործչին մինչեւ 5 տարի ժամկետով զբաղվել քաղաքական գործունեությամբ, ինչը 90-ականներին կիրառվել էր Էրդողանի հանդեպ»,- նշեց թուրքագետը՝ կրկնելով, որ բարեփոխումները ավելի ազատական են դարձրել Թուրքիայի նոր Սահմանադրությունը։ «Էրդողանը 2011-ի խորհրդարանական ընտրություններից առաջ վստահության քվե ստացավ Թուրքիայի բնակչության ավելի քան 50 տոկոսի կողմի։ Սա այդ առումով շատ կարեւոր էր Էրդողանի համար։ Հանրաքվեի միակ թերությունն այն էր, որ այն բոյկոտեցին քրդերը։ Այնուամենանիվ այն քրդերը, ովքեր գնացին քվեարկելու, կողմ քվեարկեցին բարեփոխումներին, իսկ նրանք, ովքեր բոյկոտեցին, ասում էին, որ բարեփոխումները լավ են, սակայն դրանք բավարար չեն եւ լուծում են միայն իշխանության խնդիրները»: Ամփոփելով՝ Շաքարյանը նկատեց, որ Սահմանադության նոր փաթեթը ոչ թե Թուրքիային Եվրամիությանը մոտեցնելու միջոց էր, այլ այդ երկրի վաչապետ Էրդողանին 2011 թվականին ընտրված նախագահ դարձնելուն եւ իշխանության դիրքերն ամրապնդելուն։ «Թուրք պաշտոնյաներն իրենք էլ նշում են, որ այսօր ԵՄ անդամակցությունը դադարել է Թուրքիայի առաջնայնությունը լինելուց։ Դա այլեւս գլխավոր նպատակ չէ»,- ավարտեց նա։ NEWS.AM | |
|
Всего комментариев: 0 | |