Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 25.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 9 » Թուրք գործարարները խոստացել են իրենք տեղադրել խաչը եկեղեցու գմբեթին
17:09
Թուրք գործարարները խոստացել են իրենք տեղադրել խաչը եկեղեցու գմբեթին


Թուրքական «Հաբերգեջ» (Habergec) տեղեկատվական կայքը հայտնում է, որ Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցու գմբեթը սեպտեմբերի 19-ին անխաչ թողնելու մասին նահանգապետի հայտարարությունից հետո բազմաթիվ հայերի հրաժարումը Վան ժամանելուց տագնապեցրել է Վանի թուրք գործարարներին:

95 տարի հետո, երբ առաջին անգամ կազմակերպվելու է կրոնական արարողություն հայկական այդ պատմական եկեղեցում: Բացառիկ նշանակության այդ իրադարձությունն ապահովելու էր բազմահազար հայերի ժամանումը Վան զբոսաշրջիկի կարգավիճակով: Թուրք գործարարների համոզմամբ` դա խթանելու էր Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: Իսկ ահա խաչը չտեղադրելու հետ կապված վերջին դժգոհության ալիքը արդեն հարցականի տակ է առել Վանի գործարարների այդ ակնկալիքները: Նրանք խոստացել են ամեն գնով լուծել գմբեթին խաչի տեղադրման խնդիրը:

«Մեր խոսքը խոսք է: Նահանգապետարանը հայտարարել է, տեխնիկական պատճառներով հնարավոր չի լինի մոտ օրերս խաչը տեղադրել գմբեթին: Իսկ մենք ասում ենք, որ դա ինքներս կանենք: Մենք չենք ցանկանում, որ նույնիսկ մեկ հայ չեղյալ հայտարարի իր գալուստը»,- ասել է Վանի առևտրա-արդյունաբերության պալատի (VATSO) նախագահ Զահիր Քանդաշօղլուն:

Նշվում է, որ Վանի իջևանատներում նախապես համարներ պատվիրած 250 հայերից բաղկացած մի խումբ արդեն չեղյալ է հայտարարել իր պատվերը և հրաժարվել Վան մեկնելուց: Թուրք գործարարներն անհանգստացած են հատկապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունից, ըստ որի, հայ հոգևորականները հրաժարվում են ժամանել Աղթամար, եթե եկեղեցու գմբեթին խաչ չկա: Նշվում է, որ Սբ. Էջմիածինը համայն հայութան հոգևոր կենտրոնն է, և նրա այդ հայտարարությունը կարող է կանխել բազմաթիվ հայերի ժամանումը Վան:


Աղբյուր` Panorama.am

Просмотров: 1075 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: