Թուրքիայում դեռ չի վերացել Հայկական հարցի մասին բարձրաձայնողների դեմ հետաքննություն սկսելու ռիսկը. Պետդեպարտամենտ - 9 Апреля 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 9 » Թուրքիայում դեռ չի վերացել Հայկական հարցի մասին բարձրաձայնողների դեմ հետաքննություն սկսելու ռիսկը. Պետդեպարտամենտ
12:16
Թուրքիայում դեռ չի վերացել Հայկական հարցի մասին բարձրաձայնողների դեմ հետաքննություն սկսելու ռիսկը. Պետդեպարտամենտ
 Թուրքիայում դեռևս չի վերացել Հայկական և քրդական հարցերի վերաբերյալ պաշտոնական թեզին հակասող տեսակետներ արտահայտողների նկատմամբ հետաքննություն սկսելու ռիսկը։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, նշվում է ԱՄՆ Պետքարտուղարության մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցում, որը հրապարակվել է ապրիլի 8-ին։«Մարդու իրավունքներ 2010» զեկույցում Թուրքիային առանձնացված բաժնում անդրադարձ է կատարվում խոսքի և մամուլի ազատությանը, դատական համակարգին, բանակին, «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող հետաքննությանը, ՔՕ 301-րդ հոդվածին և այլն։Զեկույցում մասնավորապես նշվում է, որ անցած տարիների համեմատ թուրքական բանակի քաղաքական ազդեցությունը նվազել է։ Իսկ ինչ վերաբերում է դատական համակարգին, ապա զեկույցում ընդգծվում է, որ դատավորների և դատախազների միջև գոյություն ունեցող շատ մոտ հարաբերությունները խոչընդոտներ են ստեղծում, որպեսզի դատական պրոցեսներն ընթանան արդար ձևով։ Նշվում է նաև, որ Թուրքիայում դատական գործընթացները բավական երկար են ընթանում։«Մամուլի և խոսքի ազատության» բաժնում նշվում է, որ չնայած Թուրքիայում գործող օրենքներով երաշխավորվում է մամուլի և խոսքի ազատությունը, սակայն «պետությունը շարունակում է շատ դեպքերում սահմանափակել այդ ազատությունները»։«Շատ դեպքերում անհատները խուսափում են հրապարակավ քննադատել պետությանը կամ կառավարությանը՝ իրենց դեմ այդ քայլի համար հետաքննություն սկսելու ռիսկի գոյության պատճառով։ Իշխանությունները սահմանափակում են քրդական ազգայնականության և տարբեր կրոնական, քաղաքական ու մշակութային հայացքների համակիրների խոսքի ազատությունը»,– նշվում է զեկույցում։«Հասարակությունում շարունակվում են ակտիվ քննարկումները բանակի դերին, իսլամին, քաղաքական իսլամին, քրդերին, ալևիներին և Հայկական հարցի վերաբերող թեմաները։ Սակայն մյուս կողմից այդ թեմաների, մասնավորապես բանակի, Հայկական և քրդական հարցերի վերաբերյալ գրավոր և բանավոր տեսակետներ արտահայտողների նկատմամբ շարունակում է գոյություն ունենալ հետաքննություն սկսելու ռիսկը»,– ասվում է ԱՄՆ Պետդեպի զեկույցում։

 



Tert.am

Просмотров: 157 | Добавил: Hayruni_Sergo | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: