Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 17 » Թուրքիայում այսօր քանդելու են Սեւան Նիշանյանի տները. ստամբուլահայ գրողը խոստացել է դիմադրել
12:16
Թուրքիայում այսօր քանդելու են Սեւան Նիշանյանի տները. ստամբուլահայ գրողը խոստացել է դիմադրել

Թուրքիայի Իզմիրի նահանգապետարանը վերջնականապես որոշում է կայացրել փետրվարի 17-ի առավոտյան հատուկ տեխնիկայով  քանդել Թուրքիայի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկի՝ Իզմիր նահանգի Սելչուքի շրջանի Շիրինջե գյուղում գտնվող 22 շինություն, որոնց մեջ է հայտնվել նաեւ պոլսահայ հայտնի գրող, լեզվաբան, Taraf թերթի թղթակից Սեւան Նիշանյանի ստեղծած 16 շինությունները, որոնք հայտնի են՝ «Նիշանյանի տներ» անունով։

 Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Իզմիրի նահանգային հատուկ վարչությունը դեռեւս նախորդ տարի քանդման որոշում էր կայացրել Շիրինջե գյուղում մի շարք շինությունների նկատմամբ, որոնց մեջ էին հայտնվել Սեւան Նիշանյանի կողմից տարիների արդյունքում ստեղծված եւ 16 կառույցից բաղկացած «Նիշանյանի տներ» շինությունը, որն իրենից ներկայացնում է գյուղական կոլորիտով եւ յուրօրինակ լուծումներով տներ, որոնք գրավել են զբոսաշրջիկներին եւ նրանց համար հանդիսացել իջեւանատուն։

 Քանդման որոշման մեջ է հայտնվել նաեւ թուրք հայտնի գրող Ազիզ Նեսինի հիմնադրամին պատկանող 2 շինություն, որի համար թուրք գրողի որդին՝ Ալի Նեսինը  եւս պատրաստվում է պայքարել։

 Պոլսահայ գրողը շեշտել է, որ այս որոշումով փորձում են այս քայլով իրեն ոչնչացնել՝ նշելով, որ արդեն իր մոտ էին բերել շինությունների քանդման որոշումը, որի տակ ինքը հրաժարվել է ստորագրել։ «Այստեղ իրականացվելիք քանդումը ուղղված չէ անօրինական շինությունների քանդմանը։ Այն նպատակ ունի ցույց տալ Նիշանյանին՝ իր տեղն իմանալ։ Այն նպատակ ունի քանդել Նիշանյանի տները։  Բյուրոկրատիկ ուժը դուրս է եկել իր ափերից։ Իմ տների քանդումը ծածկելու համար ձեւական որոշում է կայացվել՝ քանդել նաեւ գյուղացիների կողմից իրենց տներին կից կառուցված հավելյալ շինությունները»,- ասել պոլսահայ գրողը։

 Սեւան Նիշանյանը պնդել է, թե ի՞նչ էլ լինի, առանց իրեն խփելու, ոչինչ չեն կարող անել։ «Եթե արյուն են ուզում, արյուն կհոսի։  Բյուրոկրատիան կարող է այս անգամ հաղթել, բայց ճակատամարտը երբեք չի հաղթի, քանի որ ժողովրդի դեմ են պայքարում»,-նշել է Նիշանյանը։








news.am

Просмотров: 524 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: