Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 20 » Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում հայ թեկնածու կառաջադրի նաև քրդամետ կուսակցությունը
18:50
Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում հայ թեկնածու կառաջադրի նաև քրդամետ կուսակցությունը


«Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցությունը (ԽԺԿ) հունիսին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններում պատրաստվում է առաջադրել նաև պոլսահայ համայնքի ներկայացուցչի թեկնածությունը: Այս մասին, ինչպես գրում է թուրքական Radikal օրաթերթը, հայտարարել է ԽԺԿ-ի նախագահ Սելահեթթին Դեմիրթաշը:

Ըստ թուրքական պարբերականի` խորհրդարանական ընտրություններին հայազգի թեկնածու առաջադրելու հարցը Դեմիրթաշը բարձրացրել է կուսակցության խորհրդի նիստին, որի մասնակիցները հավանություն են տվել ԽԺԿ-ի առաջնորդի առաջարկությանը:

Խորհրդի նիստին առաջարկվել է կուսակցության մեծամասնական ցուցակում Ստամբուլից ընդգրկել գրող, լրագրող Հայկո Բաղդադի թեկնածությունը:

Ըստ Radikal-ի` ավելի վաղ որոշ մտավորականներ առաջարկել էին կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկել «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի այրուն` Ռաքել Դինքին, սակայն վերջինս մերժել էր:

Վերջերս Hurriyet Daily News պարբերականը հրապարակել էր մի հոդված, որի համաձայն` Թուրքիայում գործող տարբեր կուսակցություններ պատրաստվում են հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին առաջադրել նաև հայ թեկնածուների: Ըստ թուրքական պարբերականի` հայ թեկնածուների թիվը յոթն է:


«Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցությունը (ԽԺԿ) հունիսին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններում պատրաստվում է առաջադրել նաև պոլսահայ համայնքի ներկայացուցչի թեկնածությունը:



















Tert.am

Просмотров: 443 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: