Թուրքիայի քաղաքական ու տնտեսական փորձը`Մերձավորարևելյան երկրներին ուղեցույց - 8 Марта 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 8 » Թուրքիայի քաղաքական ու տնտեսական փորձը`Մերձավորարևելյան երկրներին ուղեցույց
16:16
Թուրքիայի քաղաքական ու տնտեսական փորձը`Մերձավորարևելյան երկրներին ուղեցույց
 Թուրքական «Zaman» թերթի փոխանցմամբ, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը Ջոն Հոփկինս համալսարանում մասնակցել է «Եվրոպան, Մերձավոր Արևելքը և մյուս կողմում Թուրքիան» խորագրով կոնֆերանսին, ուր նշել է, թե Թուրքիան կարող է օրինակ հանդիսանալ մերձավորարևելյան երկրների համար. 

«Թուրքիան խորհրդարանական կառուցվածքով երկիր է, ազատ շուկա ունեցող աշխարհիկ երկիր է, որով և նա տարբերվում է մերձավորարևելյան երկրներից: Թուրքիան մոդեռնիզմի, իսլամի ու ժողովրդավարության խառնուրդ է: Այս հարցում Թուրքիան ոչինչ չի պարտադրում մերձավորարևելյան երկրներին, պարզապես նրանք կարող են ոգեշնչվել թուրքական պետության մոդելից»:

Իր ամփոփիչ խոսքում Թանը խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումից` նշելով, որ այդ խնդրի լուծումը կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր քայլեր կատարելուն:

Հիշեցնենք, որ դեռևս 2010 թվականի սեպտեմբերին Թուրքիայի տնտեսական ու սոցիալական հետազոտությունների հիմնադրամը (TESEV) հարցախույզ անցկացրեց մերձավորարևելյան 8 երկրներում (Եգիպտոս, Հորդանան, Լիբանան, Պաղեստին, Սաուդյան Արաբիա, Սիրիա, Իրաք, Իրան): Մասնակիցների մոտ 66%-ի կարծիքով, Թուրքիան ողջ տարածաշրջանի համար կարող է ծառայել որպես մոդել երկիր, քանի որ այն ժողովրդավարության ու իսլամի հաջող խառնուրդ ներկայացնող երկիր է:

Սակայն Անկարայի Մերձավորարևելյան տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Մելիհա Ալթունըշըքն անհնարին է համարում, որ արաբական երկրները կարող են կրկնօրինակել թուրքական մոդելը, փոխարենը` նրանք կարող են օգուտ քաղել Թուրքիայի քաղաքական ու տնտեսական փորձից:


Просмотров: 119 | Добавил: hayruni88 | Теги: turkey | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: