Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 21 » Թուրքիայի ԱԳՆ-ն ընդդեմ Հայոց ցեղասպանության 100-ամյակի «1915-ի դեպքերը» անունով զեկույց է պատրաստել
10:51
Թուրքիայի ԱԳՆ-ն ընդդեմ Հայոց ցեղասպանության 100-ամյակի «1915-ի դեպքերը» անունով զեկույց է պատրաստել

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պատրաստվում է պատասխան քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության 100-ամյակին պատրաստվող աշխարհի հայության դեմ։

 Թուրքական Star-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի ԱԳՆ-ն այս խնդրում իր տեսակետներն աշխարհին ներկայացնելու համար պատրաստել է 7 էջանոց «Հայկական զեկույց», որը կրում է «1915-ի իրադարձությունները» վերնագիրը։ Այն տպագրվել է թուրքերեն եւ անգլերեն ու ուղարկվել է բոլոր հասարակական կառույցներին։ Զեկույցում Հայոց ցեղասպանությունը նկարագրվում է ընդամենը ցավալի իրադարձություններ, իսկ հայերը ներկայացվում են  Օսմանյան կայսրության արտոնյալ ազգ։

 Զեկույցում նշվում է, թե 1890-ականներին հայերն այլ ուժերի հրահրմամբ սկսել են ապստամբել Օսմանյան տիրապետության դեմ, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում համագործակցել են ռուսների հետ եւ իբր սպանել 523 հազար 955 թուրքի։ «Կառավարության կողմից իրականացված տեղահանության որոշումը նախօրոք պլանավորված չի եղել եւ քաղաքական նպատակ չի ունեցել եւ այն կրել է սահմանափակ բնույթ»,-ցինիկաբար նշվում է Թուրքիայի ԱԳՆ-ի զեկույցում։

 Զեկույցի հեղինակները փորձել են ներկայացնել Օսմանյան կայսրության հայ նշանավոր անձանց՝ մտածելով, որ դա կստիպի զեկույցը կարդացողներին հավատալ ցեղասպան «թալեաթների» բարի նպատակներին։ «29 ազգությամբ հայ ունեցել են բարձագույն «փաշա» տիտղոսը, իսկ 22 հայ եղել են տարբեր նախարարությունների ղեկավարներ։ 1876-ի օսմանյան խորհրդարանում տեղ է զբաղեցրել 33 հայ։  7 հայ զբաղեցրել է դեսպանի, 11 հայ՝ հյուպատոսի պաշտոններ։ Ակադեմիական աշխարհում ազգությամբ հայ 11 պրոֆեսորներ են դասավանդել»,-ասվում է զեկույցում։

 Զեկույցի հեղինակները չեն մոռացել հիշատակել Հայոց ցեղասպանությունից հետո իրականցված դատավարություններին՝ նշելով, թե հայերի նկատմամբ վատ վերաբերմունքի մեջ մեղադրվող 673 հոգի էր ձերբակալվել, որոնցից 67-ի նկատմամբ մահապատժի որոշում էր կայացվել։  Զեկույցի նույն հեղինակները չեն նշել, որ մահապատժի ենթարկվածները շատ կարճ ժամանակ անց դարձան թուրք ազգի հերոսներ։ «Հայերին վերացնել եւ կոտորել ցանկացող պետությունը կդատե՞ր հայերի նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերած թուրք պաշտոնյաներին»,-զարմացած հարց է տրվում զեկույցում։

 Թուրքիայի ԱԳՆ-ի զեկույցում հայ եւ թուրք ժողովրդի միջեւ հակամարտության կարգավորման ուղի է նշվում պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծումն ու  գիտական, անկողմնակալ ուսումնասիրության իրականացումը։

Просмотров: 445 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
0  
1 ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ   (21.02.2011 20:44) [ՆՅՈՒԹ]
Հայկական կողմի թույլ դիվանագիտության արդյունքում հայկական կողմը հայտնվել է ծուղակում:
Քանի այդ պռոտոկոլները շնչում են, մեր դիվանագիտությունը պարտված է:
Նորից մոտենում է ապրիլի 24-ը. թուրքական կառավարության լոբբինգն ակտիվանում է.
նրանց միայն պետք է տարին մեկ անգամ թարմացնել սիրախաղի տեսարանը, որպեսզի
մոլորեցնի Ամերիկայի պրեզիդենտին, ուրիշ ոչինչ:

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: