Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 26.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 30 » Թուրքի մեկնաբանություն. «Եկեղեցում հայերեն երգելուց` պատերը փլվում են, մոմից` սևանում»
20:10
Թուրքի մեկնաբանություն. «Եկեղեցում հայերեն երգելուց` պատերը փլվում են, մոմից` սևանում»

Հանրային հեռուստաընկերությունը շուտով կցուցադրի «Հայ ասպետ» հեռուստատեսային ինտելեկտուալ խաղի մասնակիցների` Արևմտյան Հայաստան կատարած այցելության մասին պատմող ֆիլմը: Այս մասին այսօր Ազգային գրադարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հեռուստախաղի տնօրեն Կարին Տոնոյանը: Բացի այդ` Կ. Տոնոյանը նշեց, որ Արևմտյան Հայաստան կատարած այցելությունից հետո որոշվել է դասընթացներում ներառել նաև թուրքերենի ուսուցումը:

Ինչպես պատմեց Կ. Տոնոյանը, իրենք Թուրքիայից վրդովված ու վիրավորված են վերադարձել: Մասնավորեցնելով խոսքը` նա նկատեց, որ Վանի Սուրբ Խաչ եկեղեցում իրենց ծխեցրած խունկը ոտքով հանգցրել է թուրք ոստիկանը: Նրա կարծիքով, այդ քայլով ապացուցվեց` եղեռնը դեռ շարունակվում է:

Կ. Տոնոյանի խոսքերով, նրանց արգելվել է նաև երգել Ախթամարում և Անիում: Թուրքական կողմի ներկայացուցիչներն արգելքը պատճառաբանել են նրանով, թե երգելուց եկեղեցիների պատերը փլվում են, իսկ մոմից` սևանում: Ըստ նրա` Վանի Սուրբ խաչ եկեղեցում երեխաները սկսել են երգել «Տեր ողորմյա» երգը, որից հետո թուրք ոստիկանը «հարձակվել է» տեսախցիկի վրա` արգելելով երգել ու նկարահանել:

Թուրքական կողմի այսպիսի վերաբերմունքի համար, սակայն, հեռուստախաղի ղեկավարությունն իր կարծիքն ու մեկնաբանությունն ունի. «Մինչ օրս թուրքերը վախենում են հայերից: Վախենում են տիրոջից, իսկ տերը մենք ենք»:

Վերջում Կ. Տոնոյանը խորհուրդ տվեց, կոչ արեց բոլորին գնալ հայրենիք ու այն չթողնել ուրիշին: 


Աղբյուր` Panorama.am

Просмотров: 904 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: