18:33 Թուրքերը թալանել են Հրանտ Դինքի տունը | |
Թուրքերը գանձեր գտնելու նպատակով տակնուվրա են արել և թալանել են «Ակօս» շաբաթաթերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի տունը: Այս մասին, Haberturk-ի փոխանցմամբ, Հրանտ Դինքի՝ Գերմանիայից ժամանած հորեղբոր աղջիկը՝ Էլիզա Քոդաք Դինքը, տեղեկացրել է ոստիկանությանը: Էլիզայի խոսքով` անհայտ անձինք գանձեր գտնելու նպատակով տան մեջ փոսեր են փորել՝ լրջորեն վնասելով Մալաթիայի Սալքյոփրյու թաղամասում գտնվող տունը, որտեղ ծնվել է խմբագրապետը: Ներկայում այդ տանը ոչ ոք չի ապրում: Դեպքի առնչությմաբ սկսվել է հետաքննություն: Tert.am | |
|
Всего комментариев: 0 | |