Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 23.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 3 » Թուրքերն Օբամային խնդրում են շնորհավորել իրենց պարսկական «Նովրուզ» տոնի առթիվ
22:47
Թուրքերն Օբամային խնդրում են շնորհավորել իրենց պարսկական «Նովրուզ» տոնի առթիվ
Թուրքերն Օբամային խնդրում են շնորհավորել իրենց պարսկական «Նովրուզ» տոնի առթիվ  ԱՄՆ-ում ադրբեջանական և թուրքական սփյուռքերը նոր քարոզարշավի են ձեռնամուխ եղել` հարյուրավոր նամակներ ուղարկելով նախագահ Բարաք Օբամային: Նամակում նրանք ԱՄՆ նախագահին խնդրել են ավանդական շնորհավորանքներում «Նովրուզ» տոնի առթիվ շնորհավորել նաև թուրքական ժողովուրդներին:

Նամակում ասվում է. «Կովկասից մինչև Կենտրոնական Ասիա բնակվող բոլոր թուրքերը նշում են «Նովրուզ» տոնը: Որպես կանոն «Նովրուզը» նշվում է մարտի 21-ին` գիշերահավասարի օրը: «Նովրուզն» Ադրբեջանի, Ղազախստանի, Ղղրզստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի պաշտոնական տոնն է: Սակայն ինչ-ինչ պատճառներով 2006-2010 թվականներին ադրբեջանական, թուրքական և այլ թուրքական ժողովուրդները «Նովրուզի» կապակցությամբ ԱՄՆ նախագահի շնորհավորանքները չստացան: Այս հին տոնը վերաբերում է ոչ միայն Իրանին և Ամերիկայի պարսից համայնքին: Մենք Օբամային կոչ ենք անում այս տոնի առթիվ իր շնորհավորանքներում հիշատակել նաև Ադրբեջանն ու Թուրքիան»:

Ինչ խոսք, նամակը բավական տպավորիչ է, հատկապես, որ գարնանային գիշերահավասարի օրը նշում են ոչ միայն պարսիկներն ու թուրքերը, ինչպես սփյուռքերի ներկայացուցիչները փորձում են վստահեցնել ԱՄՆ վարչակազմին, այլև մյուս ժողովուրդները: Այդ օրը նշել են բոլոր հեթանոսները` կապելով գարնան գալստյան հետ: Այնուհետև փոխարինելու եկավ քրիստոնեական ավանդույթը, սակայն մուսուլմանները հավատարիմ մնացին այդ տոնին: Իսկ այ ինչ վերաբերում է թուրքական ցեղերին, ապա այստեղ իրերի դրությունն այլ է: Քոչվորները չունեն և չէին էլ կարող որևէ տոն ունենալ, իսկ այն, ինչ նշվում է նամակում թվարկված երկրներում, պարզապես տուրք է նորաձևությանը, ինչպես և ուխտագնացությունը Մեքքա: Ամենայն հավանականությամբ բանը նրանում է, որ պատմությունն իրենց վերագրելու սովոր Ադրբեջանը, որոշ առումով նաև Թուրքիան արդեն մտահոգված են, որ իրենք ոչ մի ներդրում չեն կատարել ԱՄՆ կանգնեցման և զարգացման գործում, ինչպես, օրինակ, հայերը: Ահա և որոշել են խնդրանքով դիմել Օբամային: Հարց է, թե արդյոք նախագահը կարձագանքի նրանց խնդրանքին: Եթե վարչակազմն իսկապես գիշերահավասարի տոնի առթիվ շնորհավորում է Իրանին, ապա ամեն ինչ ճիշտ է: Իսկ եթե թուրքերը նույնպես հիշատակվեն Օբամայի ուղերձում, նշանակում է` ԱՄՆ վարչակազմը շարունակում է, Զբիգնև Բժեզինսկու խոսքով, Ջորջ Բուշ Կրտսերի ձախողման քաղաքականությունը:










PanARMENIAN.Net

Просмотров: 461 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: