Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 23.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 3 » Թուրք հաքերների հարձակումներն օգնում են հայերին՝ առավել մեծ ուշադրություն դարձնել տեղեկատվական անվտանգությանը
01:55
Թուրք հաքերների հարձակումներն օգնում են հայերին՝ առավել մեծ ուշադրություն դարձնել տեղեկատվական անվտանգությանը

Թուրք հաքերների հարձակումներն իրականում նպաստում են, որպեսզի հայերն առավել մեծ ուշադրություն դարձնեն տեղեկատվական անվտանգությանը։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝  ներկայումս ինտերնետային կայք պատվիրող ընկերություններն ու անհատները առավել մեծ ուշադրություն են դարձնում կայքի անվտանգությանը, որի պատճառը հենց թուրք- ադրբեջանցի հաքերների հարձակումների արդյունք է։

Ս. Մարտիրոսյանի խոսքով՝ թուրքերը երբեմն հարձակվում են այնպիսի կայքերի վրա, որոնց մասին պարզապես շատերը չգիտեն։

«Նրանք երբեմն կոտրում են ինչ-որ անհայտ կայքեր, որպեսզի պարզապես տարածեն իրենց քարոզչությունը»,- ասաց Ս. Մարտիրոսյանը։ Դրա վառ օրինակն է հունվարի 29-ին Smart Systems ընկերության սերվերի կոտրումը, որի արդյունքում ընկերության հոսթինգից օգտվող 295 հայկական կայքեր շարքից դուրս էին եկել:

«Երբ կոտրեցին 200-ից ավել կայքեր՝ դրանցից շատերի մասին մենք անգամ չէինք էլ լսել, այդ ամենի արդյունքում հայ ազգը մեծ թվով կայքեր հայտնաբերեց»,- ասաց Ս. Մարտիրոսյանը։ Ինչ վերաբերում է հայկական կայքերի անվտանգության եւ պաշտպանվածության մակարդակին, ապա Ս. Մարտիրոսյանի խոսքով՝ այն տարբեր է ու բազմազան։

«Հայկական կայքերի պաշտպանվածության մակարդակը տարբեր է։ Կան պետական, մասնավոր եւ անհատական կայքեր, եւ դրանցից յուրաքանչյուրն ունի պաշտպանվածության մակարդակի իր աստիճանը»,-ասաց Ս. Մարտիրոսյանը։





NEWS.am

Просмотров: 548 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: