Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 24.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 19 » Թուրք դատախազը նոթբուքը կոտրել է աղջկա գլխին եւ փորձել բռնաբարել նրան
00:21
Թուրք դատախազը նոթբուքը կոտրել է աղջկա գլխին եւ փորձել բռնաբարել նրան




Թուրքիայի Բույուքչեքմեջեյի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Բույուքչեքմեջեյի դատարանի դատախազ Դ. Օ.-ի նկատմամբ, ով մեղադրվում է բռնաբարության փորձի մեջ։

 Թուրքական Aksam-ի փոխանցմամբ՝  Բեյլիքդուզուի Բիզիմքենթ թաղամասի բնակիչները ոստիկանություն են ահազանգել, որ ուշ ժամին իրենց հարեւաններից մեկի տանը վիճաբանություն է։ Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը պարզել է, որ բնակարանում ծեծի է ենթարկվել 28-ամյա Լ.Ա.-ն, իսկ ծեծողը ներկայացել է որպես դատախազ եւ հրամայել ոստիկաններին հեռանալ։ Ոստիկանությունը այս մասին շտապ հայտնել է շրջանի հերթապահ դատախազին, ով հրահանգել է ձերբակալել  օրինազանց դատախազին։

 Տուժյալ, 28-ամյա Լ.Ա.-ն ոստիկանությունում հայտնել է, թե ինքը դատախազ Դ.Օ.-ի հետ ծանոթացել է ընկերների շրջապատում եւ նրա հետ մի քանի անգամ ճաշել է։ «Այդ օրն էլ գնացինք իրենց տուն։ Նա ցանկացավ ինձ հետ սեռական կապի մեջ մտնել, սակայն ես չհամաձայնվեցի։ Նա բարկացավ եւ տանը գտնվող նոթբուքը կոտրեց իմ գլխին եւ փորձեց բռնաբարել։ Եթե ոստիկանությունը չգար, ավելի վատ բաներ կլիներ»,-ասել է 28-ամյա Լ. Ա.-ն։












NEWS.am


Просмотров: 570 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: