Թուրք 134 բարձրաստիճան զինվորականներ կալանավորվել են - 12 Февраля 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԿԻՐԱԿԻ, 4.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 12 » Թուրք 134 բարձրաստիճան զինվորականներ կալանավորվել են
10:46
Թուրք 134 բարձրաստիճան զինվորականներ կալանավորվել են


Երեկ «Բալյոզի» («Մեծ մուրճ») գործի հերթական դատալսման ժամանակ որոշում է կայացվել կալանավորել այդ գործով անցնող բոլոր՝ 186 ամբաստանյալներին։ Սակայն դատարանը, մասամբ բավարարելով դատախազի միջնորդությունը, որոշում է կայացրել կալանավորել «Բալյոզի» գործով անցնող 163 մեղադրյալներին։

Թուրքական Vatan օրաթերթի փոխանցմամբ՝ մեղադրյալներից 134-ի, որոնց թվում կան պաշտոնաթող և գործող գեներալներ, ծովակալներ, կալանավորվել են հենց դատարանի դահլիճում։

Կալանավորվածների շարքում են «Բալյոզի» գործով անցնող Թուրքիայի առաջին բանակային կորպուսի նախկին հրամանատար, պաշտոնաթող գեներալ Չեթին Դողանը, ռազմածովային ուժերի նախկին հրամանատար, պաշտոնաթող ծովակալ Օզդեն Օրնեքը, ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար, պաշտոնաթող գեներալ Իբրահիմ Ֆըրթընան և առաջին բանակային կորպուսի պաշտոնաթող գեներալ Էրգին Սայգունը, ինչպես նաև ծովակալներ Քադիր Սաղդաչը, Մեհմեդ Օթուզբիրօղլուն, Մեհմեթ Ֆաթիհ Իլգերը, գեներալներ Յուրդաեր Օլջանը, Աբդուլլահ Դալայը, Իհսան Բալաբանլըն, Ալի Սեմիհ Չեթինը և ուրիշներ:

«Բալյոզի» գործով անցնող կասկածյալները հիմնականում մեղադրվում են «Թուրքիայի Հանրապետության իշխանությունը ուժով տապալելու փորձի» և «զինված խմբավորմանն անդամակցելու» համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական դատարանը չեղյալ էր հայտարարել «Բալյոզի» գործով անցնող թուրք բարձրաստիճան զինվորականների կալանավորման մասին որոշումը:





Tert.am

Просмотров: 134 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: