Թեհրանում կայացավ «Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցները» վաւերագրական ֆիլմի առաջին ցուցադրումը - 13 Марта 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԿԻՐԱԿԻ, 4.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 13 » Թեհրանում կայացավ «Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցները» վաւերագրական ֆիլմի առաջին ցուցադրումը
19:20
Թեհրանում կայացավ «Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցները» վաւերագրական ֆիլմի առաջին ցուցադրումը
Նոր Ջուղայի հայոց ազգային «Արմէն» (Կենտրոնական) դպրոցի 130, «Գէորգ Քանանեան» եւ «Կատարինեան» դպրոցների 110-ամեակի յոբելեանական յանձնախումբը հինգշաբթի, մարտի 10-ի երեկոյեան, «Արարատ» միութեան սրահում, կազմակերպել էր «Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցները» վաւերագրական ֆիլմի առաջին ցուցադրումը։ Սոյն ֆիլմը պատրաստւել է Սպահանի հայոց թեմի Թեմական եւ Կրթական խորհուրդների պատւէրով՝ կինոռեժիսոր Ֆարշադ Ֆադայեանի միջոցով։

Ցուցադրմանը ներկայ էին՝ Սպահանի թեմակալ առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը, Իսլ. խորհրդարանի հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, քահանայից դասը, ազգային մարմինների, միութիւնների ներկայացուցիչները, կինոռեժիսոր Ֆարշադ Ֆադայեանը եւ իր ստեղծագործական խումբը, հայոց դպրոցների տեսչութիւնը, ուսուցչական կազմերը եւ ծնողական խորհուրդներն ու համայնքի անդամները։

Ծրագիրը բացւած յայտարարւեց Արթին Մուրադեանի ողջոյնի եւ բարիգալստեան խօսքով։ Այնուհետեւ Ռոբերտ Բեգլարեանը եւս ողջունելով հիւրերին՝ ներկաներին փոխանցեց մի շարք տեղեկութիւններ՝ սոյն ֆիլմի կինոռեժիսորի ընտրութեան, ֆիլմի պատրաստման ընթացքի, ինչպէս նաեւ պրն. Ֆադայեանի այլ ֆիլմերի մասին։ Պրն. Բեգլարեանի խօսքին յաջորդեցին պրն. Ֆադայեանի արտայայտութիւնները։ Նա յատուկ շնորհակալական խօսք ուղղելով այն բոլոր անձանց, որոնք իրեն օգնել էին ֆիլմի պատարաստման գործում, կարեւորութեամբ ընդգծեց. «Հարուստ մշակոյթ ունեցող ազգերն աշխատում են պահպանել իրենց մշակութային հարստութիւնները, քանզի լաւապէս գիտակցում են, որ ազգի մշակոյթը մի արժէք է։ Հայոց Ցեղասպանութիւնից տասնամեակներ անց արդէն իսկ այդ անմարդկային արարքի իրողութիւնը բոլորին փաստւած մի երեւոյթ է եւ դա տեղի է ունեցել շնորհիւ փաստաթղթերի, նկարների եւ այն վաւերագրական ֆիլմերի, որոնք մէկը միւսի յետեւից ներկայացւեցին...»։

Արտայայտութիւններից յետոյ ցուցադրւեց երկար սպասւած Նոր Ջուղայի դպրոցներին պատկանող վաւերագրական ֆիլմը։ Շուրջ 85 րոպէ տեւողութեամբ ֆիլմում, որը բոլորին մտովի տեղափոխեց հարիւրաւոր տարիներ առաջ, Նոր Ջուղայի դպրոցների հին նկարներից ու այժմեայ ֆիլմերից բացի՝ տեղ էին գտել նաեւ թեմակալ առաջնորդի, դպրոցների նախկին տեսուչների եւ մի շարք հայ ուսուցիչների հետ վարած հարցազրոյցները, որոնք հանգամանօրէն բացատրում էին Նոր Ջուղայի 400-ամեայ պատմութեան ընթացքում կրթութեան ասպարէզում տարւած աշխատանքները։ 

Ցուցադրման աւարտին առաջնորդ Սրբազան Հայրը իր յարգանքի խօսքն ուղղեց ժամանակի առաջնորդներին, բարերարներին եւ դերակատար անձանց, որոնց ջանքերի ու մտայղացման շնորհիւ՝ հիմնւել են դպրոցներ։ Այնուհետեւ նա իր գնահատանքի խօսքն ուղղեց Թեմական եւ Կրթական խորհուրդներին, Ռոբերտ Բեգլարեանին, պրն. Ֆադայեանին եւ այն բոլոր անհատներին որոնք ջանք չխնայեցին նման մասնագիտական վաւերագրական ֆիլմի պատրաստման գործում:

Վերջում Սրբազան Հօր ձեռամբ եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորի, Թեմական ու Կրթական խորհուրդների ներկայացուցիչների միջոցով գնահատագրեր յանձնւեցին պրն. Ֆադայեանին եւ նրա օգնականին։

«ԱԼԻՔ» օրաթերթ

13 մարտի 2011 թ. 
Просмотров: 193 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1 Արլեն   (15.03.2011 01:45)
Շնորհակալություն տեղեկատվության համար:
Խնդրում եմ ճշտել վերնագիրը : Ձեռնարկը տեղի է ունեցել ոչ թե Թեհրանում , այլ հենց Նոր Ջուղայում (Սպահան):

ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: