Ստյոպա Սաֆարյանը հակադարձում է Լևոն Զուրաբյանին՝ վերահաստատելով իր ասածը - 6 Апреля 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 8.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 6 » Ստյոպա Սաֆարյանը հակադարձում է Լևոն Զուրաբյանին՝ վերահաստատելով իր ասածը
07:25
Ստյոպա Սաֆարյանը հակադարձում է Լևոն Զուրաբյանին՝ վերահաստատելով իր ասածը
 «Եթե ՀԱԿ–ի 18 կուսակցություններն էլ ասեն, թե իմ ասածը սուտ է, դրանից իրականությունը չի փոխվի»,– Tert.am–ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի այսօր արած հայտարարությանը, ըստ որի՝ Ստյոպա Սաֆարյանը ստել է:Հիշեցնենք, որ Ստյոպա Սաֆարյանը Facebook ցանցում օրերս գրել է, որ 2008թ. մարտի 1-ին Լևոն Տեր-Պետրոսյանը Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված ժողովրդին «իր ժողովուրդը չի համարել»: Այս հայտարարությանն ի պատասխան՝ այսօրվա ասուլիսին Լևոն Զուրաբյանն ասել էր. «Նույն Սաֆարյանը նաև տեղեկություններ է հայտնել այն մասին, որ ինձ տեսել է Լևոն Տեր-Պետրոսյանի տանը: Հավատացե´ք, բարոն Մյունհաուզենի հետ հավասարվում է, որովհետև ինձ չէր կարող տեսնել, ես շատ ուշ եմ եղել Տեր-Պետրոսյանի տանը: Ով հավատում է Մյունհաուզենին, թո´ղ հավատա»։Ստյոպա Սաֆարյանը Tert.am-ին ասաց, թե գրել է այն, ինչ լսել է և հերքելու որևէ հիմք չունի: Ինչ վերաբերում է Զուրաբյանի կողմից իրեն Մյունհաուզենի հետ համեմատելուն, նա ասաց. «Ես շատ ուրախ եմ, որ ամեն մեկն իր կարդացած վերջին գիրքն է պատմում»:Սաֆարյանը նոր մանրամասներ ներկայացրեց 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից: «Լևոն Տեր–Պետրոսյանի թիկնազորի նախկին պետ, գնդապետ Սմբատ Գասպարյանին, որը հերքել է իմ ասածները, ընդհանրապես չեմ տեսել Տեր–Պետրոսյանի տանը։ Մեզ ոչ ոք չի դիմավորել, չի ուղեկցել։ Մենք մեր ուժերով, ոստիկանության հետ բանակցությունների միջոցով մտել ենք Լևոն Տեր–Պետրոսյանի տուն, որտեղ տեղի ունեցավ ասուլիսը և որից հետո տեղի ունեցավ մեր կարճատև զրույցը»,– ասաց նա։Նշենք, որ առաջին նախագահի թիկնազորի նախկին պետը Սաֆարյանի աղմկահարույց հայտարարությանն արձագանքել էր «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ «Ասուլիսի մասնակիցների խումբը ես եմ դիմավորել, ուղեկցել տուն, ներկա գտնվել ասուլիսի ողջ ընթացքին, այնուհետև ասուլիսից հետո մասնակիցների խումբն ամբողջությամբ ուղեկցել եմ տնից դուրս։ Այսինքն՝ ասուլիսից հետո Լևոն Տեր–Պետրոսյանը խոսակցություն չի ունեցել այդ խմբի որևէ անդամի հետ»,– նշել է թիկնազորի նախկին պետը։ 



Tert.am

Просмотров: 177 | Добавил: Hayruni_Sergo | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: