Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 19.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈՒԼԻՍ » 31 » Ստեփան Սաֆարյան. ՆԱՏՕ ԽՎ-ն պետք է հրաժարվի ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումից
16:53
Ստեփան Սաֆարյան. ՆԱՏՕ ԽՎ-ն պետք է հրաժարվի ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումից

Դեռևս հունիսին Ռիգայում ՆԱՏՕ Խորհրդարանական Վեհաժողովի նստաշրջանից հետո Ադրբեջանի պատվիրակությունը հայտարարեց, որ այդ նստաշրջանի շրջանակներում ՆԱՏՕ ԽՎ նախագահ Ջոն Թաների հետ քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ զեկույցի նախապատրաստման հնարավորությունները: Բայց այդ ժամանակ ՆԱՏՕ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը հերքեց այդ տեղեկատվությունը: Այդ մասինPanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, ՆԱՏՕ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ Ստեփան Սաֆարյանը:

Սաֆարյանի խոսքով, կամ հայկական կողմն ի սկզբանե չգիտեր այդ մասին, կամ էլ պարզապես որոշեց հիմա արձագանքել: «Ամեն դեպքում ղարաբաղյան հակամարտության քննարկումն անթույլատրելի է ցանկացած այլ կառույցում, բացի ԵԱՀԿ ՄԽ-ից: Տվյալ դեպքում ՆԱՏՕ-ն պետք է հասկանա, որ դա ադրբեջանական նախաձեռնություն է, որը նպատակ է հետապնդում ոչ թե լուծել խնդիրը, այլ պարզապես բարձրացնել այն զանազան միջազգային կառույցներում»,- ընդգծել է Սաֆարյանը: Նա ավելացրել է նաև, որ այդ փաստը գիտակցելու դեպքում ՆԱՏՕ ԽՎ-ն պետք է ինքը հրաժարվի այդ ադրբեջանական նախաձեռնությունից: «Եթե ՆԱՏՕ Խորհրդարանական Վեհաժողովը, այնուամենայնիվ, ցանկանում է օժանդակել Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը, թող ուղղակիորեն ասի այդ մասին: Եթե ՆԱՏՕ ԽՎ-ն ընդունի ադրբեջանական կողմի առաջարկը, Հայաստանը պետք է լրջորեն մտածի այն անառողջ մթնոլորտի մասին, որը տիրում է այդ կազմակերպության ներսում»,- ընդգծել է ՆԱՏՕ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամը:

                                                           PanARMENIAN.Net 

Просмотров: 500 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: