Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 28.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՀՈՒՆՎԱՐ » 31 » Սփյուռքի նախարար. Սերժ Սարգսյանը մտադիր է Հայաստանի խորհրդարանը դարձնել երկպալատանի
20:19
Սփյուռքի նախարար. Սերժ Սարգսյանը մտադիր է Հայաստանի խորհրդարանը դարձնել երկպալատանի
Հունվար 31, 2011 |  

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է Սահմանադրության փոփոխությամբ խորհրդարանը դարձնել երկպալատանի` հնարավորություն ընձեռնելով խորհրդարանի վերին պալատի կազմում ընդգրկել նաեւ սփյուռքի ներկայացուիցչներին: Այս մասին հայտարարել է Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ Կալիֆորնիայում մեր հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով, այդ քայլով հնարավորություն կստեղծվի որ աշխարհասփյուռ հայությունը մասնակից դառնա մեր երկրի պետական կառավարմանը:

Նշենք, որ սփյուռքի նախարարը Կալիֆորնիայում է, որտեղ հանդիպելու է հայ համայնքի բոլոր կառույցների ղեկավարների հետ:

«Հանրապետության նախագահը, քննարկելով խնդիրը, եկել է եզրակացություն, եւ անում է առաջարկություն, որ այո, պետք է Հայաստանի պետական կառավարման համակարգում որոշակի փոփոխություններ լինեն, որոնք կարող են սփյուռքահայերին հնարավորություն տալ մասնակցելու պետական կառավարմանը: Պատահական չէ, որ այսօր մենք ուզում ենք փոխել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, մեր պառլամենտը դարձնել երկպալատանի, առաջին պալատ` ներքին պալատ եւ վերին պալատ: Վերին պալատը դա սենատն է, որտեղ պետք է ընդգրկվեն նաեւ սփյուռքահայեր:

Ես այսօր տեսա, մեր կալիֆոռնիահայ համայնքի ոգեւորությունը սենատի ստեղծման գաղափարի շուրջ: Առաջին քայլը նախագահի կողմից այն էր, որ ստեղծվեց Սփյուռքի նախարարություն, նախարարության ստեղծումով մշակվեց լուրջ քաղաքականություն սփյուռք-հայրենիք կապերի նկատմամբ, երկրորդը` ներդրվեց երկքաղաքացիություն ինստիտուտը, երրորդը, փաստորեն, երրորդ քայլն ենք անում,  ստեղծելով վերին պալատ, որով սփյուռքահայը իր ձայնը, խոսքը կունենա պետական կառավարման, քաղաքականության մշակման եւ պետական իշխանության գործում»,- ասել է Հրանուշ Հակոբյանը:




NEWS.am


Просмотров: 498 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: