Սուրբ խաչին ընդառաջ Van Times-ը լույս է տեսնում հայերեն - 18 Сентября 2010 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 18 » Սուրբ խաչին ընդառաջ Van Times-ը լույս է տեսնում հայերեն
13:27
Սուրբ խաչին ընդառաջ Van Times-ը լույս է տեսնում հայերեն
Թուրքիայի Վան քաղաքում լույս տեսնող Van Times քառալեզու (թուրքերեն, քրդերեն, պարսկերեն, անգլերեն) թերթը սկսել է լույս տեսնել հայերեն:Թուրքական Dogan («Դողան») լրատվական գործակալության փոխանցմամբ` պարբերականի հայերեն տարբերակը պատրաստել է Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթի անձնակազմը։«Van Times-ից մեզ խնդրեցին պատրաստել թերթի հայերեն տարբերակը, և մենք սկսեցինք աշխատել: Պատրաստեցինք առաջին համարը, որն արդեն հրատարակվել է: Առաջին համարում տեղ են գտել գրող Յաշար Քեմալի` Աղթամարի հետ կապված հուշերը: Իսկ վաղվա համարում լույս կտեսնեն մեր խմբագիր Բագրատ Էստուկյանի դիտարկումները: Բացի այդ, հրատարակելու ենք նաև տեղեկություններ Վանի հայկական վանքերի մասին»,- ասել է «Ակօս» շաբաթաթերթի պատասխանատու խմբագիր Արիս Նալջին` ավելացնելով, որ սեպտեմբերի 19-ին` Սուրբ խաչում մատուցվելիք պատարագի օրը, Van Times-ի առաջին էջում հայերեն գրված է լինելու «Բարով եք եկել» արտահայտությունը:Հիշեցնենք, որ Van Times թերթի և դրա սեփականատիրոջ` Ազիզ Այքաչի ջանքերով ամիսներ առաջ «Մենք բացում ենք մեր տան դռները Վան ժամանող հայերի առջև» խորագրով արշավ էր սկսվել, որի շրջանակում տեղի բնակիչներին կոչ էր արվում իրենց տներում հյուրընկալել բոլոր հայերին, ովքեր սեպտեմբերի 19-ին կժամանեն Վան` Սուրբ Խաչում մատուցվելիք պատարագին մասնակցելու նպատակով:Ազիզ Այքաչը հայտարարել է, որ Վանի բնակչությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել իրենց նախաձեռնության նկատմամբ և ներկա պահին իրենք պատրաստ են ընդունել 5570 հյուրի:

 








Tert.am

Просмотров: 186 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: