Սկանդալ. Թուրքական Կիպրոսի ոստիկանությունը ձերբակալել է եվրոպացի պատգամավորներին - 12 Марта 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 12 » Սկանդալ. Թուրքական Կիպրոսի ոստիկանությունը ձերբակալել է եվրոպացի պատգամավորներին
23:02
Սկանդալ. Թուրքական Կիպրոսի ոստիկանությունը ձերբակալել է եվրոպացի պատգամավորներին



     




Թուրքական Կիպրոսի ոստիկանությունն ազատ է արձակել եվրոպացի երկու խորհրդարանականներին այն բանից հետո, երբ մի քանի ժամ պահել է նրանց` Կիպրոսի հյուսիսային հատվածի սահմանափակ ռազմական տարածք մուտք գործելու համար: Այդ մասին հայտնել է Եվրախորհրդարանի հույն-կիպրացի անդամը, գրում է Hurriyet Daily News and Economic Review-ն:

Լեհ պատգամավորներ Յարոսլավ Լեշեկ Վալենսան եւ Արտուր Զասադան ազատ են արձակվել, բայց հրաժարվել են լքել ոստիկանական բաժանմունքը, քանի դեռ ազատ չեն արձակվել կիպրացի հույները, որոնց ձերբակալել էին իրենց հետ: Վալենսան Լեհաստանի նախագահ Լեխ Վալենսայի որդին է:

Խումբը այցելել էր Ֆամագուստա քաղաքի Վարոշայի լքյալ թաղամաս, որը գտնվում է թուրքերի վերահսկողության տակ: Նրանց վրա էին հարձակվել զինվորներն ու տեղափոխել ոստիկանատուն:




news.am 

Просмотров: 130 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: