18:10 Շվեդիայի կառավարության կայքից հանվել է Հայոց ցեղասպանության մասին հատվածը | |
Շվեդիայի ինտեգրացիայի հարցերով նախարար Էրիկ Ուլենհագը թուրքերի ճնշմամբ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված իր ելույթի տեքստից հանել է Հայոց ցեղասպանությանը վերաբերող հատվածը: Այս մասին տեղեկացնում է «CnnTurk»լրատվական ծառայությունը: Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան տարածած հաղորդագրության համաձայն` շվեդական իշխանությունների միջամտությամբ է հնարավոր դարձել ելույթի տեքստից հանել 1915-ի ողբերգության մասին հատվածը: Նշվում է նաև, թուրքական դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները հանդիպել են շվեդական կառավարության ներկայացուցիչների հետ և տեղեկացել, որ Շվեդիայի կառավարության դիրքորոշումը հիշյալ հարցի վերաբերյալ մնացել է անփոփոխ: Իսկ նախարար Ուլենհագն ընդամենը արտահայտել է իր անձնական կարքծիքը: Հիշեցնենք, որ շվեդ նախարարը մի քանի օր առաջ Հոլոքոստի զոհերի հիշատակման օրը Ստոկհոլմի սինագոգներից մեկում ելույթ ունենալու ժամանակ անդրադարձել է նաև հայերի, ասորիների և կելտերի ցեղասպանությանը և մեջբերել է Ադոլֆ Հիտլերի հայտնի խոսքերը. «Ո°վ է հիմա հիշում հայերի ցեղասպանության մասին»: Ուլենհագը հայտարարել էր, որ առաջին աշխարհամարտի տարիներին թուրքերը ցեղասպանության են ենթարկել ավելի քան մեկ միլիոն հայերի և կես միլիոն ասորիների ու կելտերի: Ի դեպ` 2010-ի մարտին, երբ Շվեդիայի խորհրդարանում 131 կողմ և 130 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանության բանաձևը, հիշյալ նախարարը դեմ էր արտահայտվել օրինագծին: Panorama.am | |
|
Всего комментариев: 0 | |