Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 28.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 13 » Շառլ Ազնավուրն առաջին անգամ ցույցի մասնակցեց
09:44
Շառլ Ազնավուրն առաջին անգամ ցույցի մասնակցեց
Փարիզում Ֆրանսիայի Սենատի առջև, ի պաշտպանություն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի, հանրահավաք է տեղի ունեցել: Հանրահավաքին մասնակցել է նաև աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստիի» թղթակիցը:

Ֆրանսիայի Ազգային ժողովը համապատասխան օրինագիծն ընդունել էր դեռևս 2006թ. հոկտեմբերի 12-ին, խորհրդարանի Վերին պալատը՝ Սենատը, սակայն, արգելափակեց այդ օրինագծի ընդունումը:

Արդյունքում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը Ֆրանսիայի մի քանի քաղաքներում այսօր ցույցեր է անցկացրել: Փարիզում ցուցարարներին, մասնավորապես, աջակցել են Օ-դե-Սեն դեպարտամենտի պատգամավորների խորհրդի ղեկավար Պատրիկ Դևեջյանը և Իսսի լե Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին:

Հանրահավաքին, գործակալության հաղորդմամբ, մի քանի հարյուր հայեր են մասնակցել, իսկ ամենասպասված մասնակիցն, իհարկե, Շառլ Ազնավուրն է եղել:

«Ես ուզում եմ, որ այս տիկնայք և պարոնայք հիշեն, որ ոչ մի թուրք զինվոր ֆրանսիական համազգեստ չի հագել և չի հագնի: Նրանք կարող են ցանկացած խոստում տալ և հաջորդ առավոտ հենց առաջինը հրաժարվել դրանից, ինչպես որ տեղի ունեցավ վերջին անգամ՝ Ժնևում»,-իր ելույթում նշել է Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը:

Ազնավուրը նաև հիշեցրել է, որ «Թուրքիան Գերմանիան նախընտրել է Ֆրանսիայից»:

«Դա նրանց իրավունքն էր: Իսկ մեր իրավունքն է՝ չընդունել նրանց Ֆրանսիայում և պահանջել, որ իրենց երկրում դադարեցնեն ժխտել Ցեղասպանությունը»,- ասել է Ազնավուրը:

Ազնավուրն  իր կարճատև ելույթից հետո մի քանի բառ է փոխանակել հավաքվածների հետ և հեռացել:





tert.am

Просмотров: 607 | Добавил: hayruni88 | Теги: SHARL AZNAVUR.MITING | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: